Եթե ՀՀ-ն ցանկանա եվրոպական հանրության անդամ դառնալու, մենք պետք է գործուն քայլերով աջակցենք. Միխայել Ռոթ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը եվրոպական պետություն է եւ եթե ՀՀ-ն ցանկություն հայտնի անդամ դառնալու Եվրոպական հանրությանը, ապա մենք պետք է գործուն քայլերով աջակցենք Հայաստանին այդ ճանապարհին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Սա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը: Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները եւ այդ համատեքստում կարեւորում ենք վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,-ասաց նա:
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ արդեն իսկ որոշ հանդիպումներ ունեցել է Հայաստանում, եւ դեռ հանդիպելու է երիտասարդ քաաղաքական գործիչներին եւ քաղհասարակության ներկայացուցիչներին: