Անիմաստ կլինի քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, եթե Ուկրաինան կորցնի անկախությունը․Սթոլթենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, բայց նրանք նաև կարծում են, որ այժմ ամենահրատապ խնդիրն է ապահովել, որ նախագահ Պուտինը չհաղթի այս պատերազմում, քանի որ եթե Ուկրաինան չկարողանա շարունակել գոյություն ունենալ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար պետություն Եվրոպայում, անդամակցության խնդիր քննարկելու հարց առհասարակ չի լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Բոլոր դաշնակիցները նաև համաձայն են, որ Ուկրաինան և դաշնակիցները պետք է որոշեն, թե երբ է Ուկրաինային անդամակցելու հրավեր ուղարկելու ժամանակը, ոչ թե Մոսկվան կամ Պուտինը:
Մենք նաև համաձայն ենք, որ այժմ ամենահրատապ խնդիրն է ապահովել, որ նախագահ Պուտինը չհաղթի այս պատերազմում, և որ Ուկրաինան հաղթի, քանի որ եթե Ուկրաինան չկարողանա շարունակել գոյություն ունենալ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, անդամակցության հարց քննարկելու խնդիր առհասարակ չի լինի։ Այնպես որ, մենք չպետք է հիմա որևէ քայլ անենք, որը կարող է խաթարել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու միասնականությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։