ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հավատարմագրման միջազգային օր, Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր, Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն, ԱՄՆ-ի Օկլահոմա՝ Տարեցների օր, Ուգանդա՝ Ազգային հերոսների օր, Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1849– ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված է եղել Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալաշկերտի ճակատամարտը, որի արդյունքում ռուսական բանակը տակտիկական առավելություն է ստացել:
1925 –ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։
1945 –ծնվել է հայաստանցի սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը։
1960 –վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվան։
1961-վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։
1976– վախճանվել է հանրաճանաչ դերասան Դավիթ Մալյանը:
1978– ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը:
1984 –վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։
1988 –ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։
1992- տեղեկություն ստանալով, որ ռուսները նախատեսում են Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխել ռազմական ավիատեխնիկան, ռուսական ռազմաբազայի օդանավակայան են ներխուժել ադրբեջանցիների զինված խմբավորումներ, որի հետևանքով առգրավվել են 5 МиГ-25РБ և 11 Су-24МР ինքնաթիռներ։
2008 –վախճանվել է շախմատային գրոսմաստեր Կարեն Ասրյանը։
2009- ամբողջությամբ կրելով դատավճռով սահմանված 1,5 տարվա ազատազրկման պատիժը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը:
2010- Հայաստանում մեկնարկել է վրաց գրականության շաբաթը, որի առթիվ Երևան է ժամանել վրաց գրողների պատվիրակություն:
2011-կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին:
2017-ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները, ըստ որի իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանի են անցել նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, ու «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։
2018- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակականոնական գործողություն։
2019-Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը եղել է ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
53 —Հռոմի կայսր Ներոնը ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։
62 —Ներոնի հրամանով սպանվել է աքսորված իր առաջին կինը՝ Օկտավիան։
68– ինքնասպան է եղել Հռոմի կայսր Ներոնը:
721 —Թուլուզի ճակատամարտում Էդդի Մեծը ջախջախել է մավրերին։
1290 –վախճանվել է Բեատրիչեն, որը հանդիսացել է Դանթե Ալիգիերիի սիրեցյալը։
1534 - Ժակ Քարտիեն հայտնաբերել է Սուրբ Լավրենտիոս գետը։
1672– ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս 1-ինը։
1719 — Պետրոս 1-ինը Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։
1793 —արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։
1810 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Օտտո Նիկոլաին։
1812 –ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։
1822 —ԱՄՆ-ում Չարլզ Գրեմը արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։
1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ակակի Ծերեթելին:
1870– վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքքենսը:
1873- բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրա պալատը։
1889– Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը:
1934 —լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։
1945 – ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։
1959 —ջուր է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։
1967 - Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքները: ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։
1995 —Սոչիում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել են Սևծովյան նավատորմը բաժանելու մասին համաձայնագիրը։
2000 —Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում մտցրել է ուղիղ նախագահական կառավարում։
2002 —Մոսկվայի Մանեժնի հրապարակում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուք։
2020 —վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, սցենարիստ և հեռուստահաղորդավար Անատոլի Տուշկինը:
Կ. Խաչիկյան