Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհաքաղաքականությունը կարող է կտոր–կտոր անել Հայաստանին ու Ադրբեջանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բանակցային գործընթացում գորյություն ունի բրյուսելյան ձևաչափը, որի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։ Նրա խոսքով այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոլդովայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Բայրամովը, եղել է «միայն կարծիքների փոխանակում օրակարգային հարցերի շուրջ»։

Բայց հանրային տարածքում այդ հարցերը ​​չեն հնչեցվել։ Եթե Բրյուսելում քննարկվել է միայն երկու պետությունների սահմանների սահմանազատման հարցը, ապա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշելով անկլավների հարցը, որն, ի դեպ, քննարկվել է Վաշինգտոնում երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների ժամանակ, արդեն նոր առաջարկ է արել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզով պետք է սահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանը։ Այդ իսկ պատճառով, երբ մեկ կողմը կամ կողմերը հայտարարում են բանակցությունների նոր փուլի մասին, միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ նրանք նորից սկսում են «մաքուր էջից»։

Իսկ ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև Բրյուսելի միջնորդությամբ դիվանագիտական ​​«դրսում խաղը»  տարօրինակ տպավորություն է թողնում, քանի որ կողմերը նաև Մոսկվայի միջնորդությամբ են բանակցություններ վարում հարաբերությունների կարգավորման նմանատիպ խնդիրների շուրջ։ Դրանք կարելի է անվանել «տնային խաղեր», քանի որ հիմնված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան խաղաղ եռակողմ համաձայնագրի սկզբունքների վրա։ Բացի այդ, հայտնի չէ, թե արդյո՞ք պայմանավորվածությունները, եթե դրանք իհարկե կան, մոսկովյան և բրյուսելյան հարթակներում փոխկապակցված են։ Միևնույն ժամանակ, ամենաինտրիգայինն այն է, որ կողմերը տարբեր վայրերում տեղի ունեցող բանակցություններում խնդիրները քննարկելուց հետո հայտարարում են «ձեռք բերված առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվում է, որ նույնիսկ համաձայնեցված բանակցային օրակարգ չունեն։

Ապշեցուցիչ է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են միասին օգտագործել սիմվոլիզմի մեթոդները. նրանք միասին հեռացան Մոսկվայից և գամվեցին Բրյուսելին ցույց տալով, որ Արևմուտքի նկատմամբ բացասական մտադրություններ չունեն։ Բաքուն նախկինում ընդգրկված չէր Մոսկվայի ռազմավարական գործընկերների ցուցակներում, մինչդեռ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ Երևանը սկսել է ակտիվորեն շեղվել դեպի Արևմուտք։ Նախկինում Մոսկվան միշտ փորձում էր հակամարտությունից վեր լինել, և մինչև 2022 թվականը շարունակում էր ղարաբաղյան ուղղությամբ ինչ-որ համագործակցություն Արևմուտքի հետ։ Հիմա նման բան չկա, Բրյուսելում Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր հանդիպումներն այնպես են անցկացվում, կարծես խաղաղության գործընթացում Ռուսաստանը չկա ու չկա։ Եվրոպական ամփոփիչ մամուլի հաղորդագրություններում չի նշվում ո՛չ Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ո՛չ էլ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում Մոսկվայի հատուկ դերի մասին։ Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն, ինչը տարածաշրջանում ստեղծված իրավիճակին տալիս է որակական նոր բնութագրեր։

Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները մարում են։ Եթե ​​վերջերս կողմերն ասում էին, որ «փաստաթուղթը մոտ է ստորագրմանը», ապա այժմ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2023 թվականի վերջը», ընդ որում պայմանով, որ «պահպանվի բանակցությունների ինտենսիվությունը և աջակցությունը միջազգային հանրության կողմից»: Միաժամանակ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային մեխանիզմների ստեղծման դիրքորոշմանը, որի շրջանակներում «Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն իրավունքների ու անվտանգության հարցերը»։ Ինչպես պարզվում է, Փարիզը այդ հարցում Երևանի կողմից է։ Բաքվին չի հաջողվում ճեղքել «ամրոցը»՝ Լեռնային Ղարաբաղը։ Ընդ որում, այդ «ոսկոր»-ը նաև բարդացնում է Ռուսաստանի համար կարևոր «Հյուսիս-Հարավ» հաղորդակցության նախագծի իրագործման հնարավորությունները, իսկ Ադրբեջանն ինքը հայտնվել է Ռուսաստանի և Իրանի միջև աքցանի մեջ։

Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի առաջարկվող արևմտյան նախագիծը հարիր չէ Ռուսաստանին և Իրանին, ապա նրանք «կխախտեն իրավիճակը», և իրադարձությունների նման ընթացքը աշխարհաքաղաքական մեծ հետևանքներ կունենա։ Թվում է, թե հենց այդ պատճառով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակի վրա խաղալ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարտադրում է իրադարձությունների ընթացքի արագացում։ Բացի այդ, փորձագետները կարծում են, որ սխալ է ղարաբաղյան հակամարտությունը համարել առճակատման հիմնական առանցքը, սպասվում է տարիներ շարունակվող պայքար նաև սահմանների համար, պայքար ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ներկայումս Բաքվի և Երևանի դիվանագիտական ​​գործունեությունը տարբեր հարթակներում ավելի հստակ են, քան նախկինում էր: Ընդ որում բացահայտվում են բազմաթիվ արտաքին խաղացողների շահերը, խնդիրները և այն երկրների աշխարհաքաղաքական խոցելիությունը, ովքեր այս կամ այն ​​չափով ներգրավված են անդրկովկասյան այդ լուրջ, կարելի է ասել գլխավոր, կոնֆլիկտային հանգույցի լուծման մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված