«Ո՞վ ա ընդդիմադիր դարձել». Արսեն Թորոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը համաձայն չէ հնչող տեսակետին, թե ինքը վերջին շրջանում ընդդիմադիր կեցվածք է ընդունել:
«Ո՞վ է ընդդիմադիր դարձել. հարցեր բարձրացնելն ընդդիմադիր դառնալ չի»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը եւ արագ հեռացավ՝ նշելով, որ շտապում է հանդիպման եւ հարցերին պատասխանելու ժամանակ չունի:
Դիտարկմանը, որ առաջ նման հարցեր չէր բարձրացնում, նա անպատասխան թողեց: