Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասին» շարժումը դիմում է ՌԴ դեսպանին՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ծայրահեղ բացասական զարգացումների առիթով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին» շարժման ուղերձը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին․

«ՀՀ-ում Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ս․Պ․ Կոպիրկինին․

Հարգելի՛ պարոն դեսպան,

«Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։

Չնայած ռուսական կողմի ջանքերին Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու բազմաթիվ կոչերի և Լաչինի միջանցքը իր հինգ կիլոմետր լայնությամբ ազատելու , 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած  պարտավորությունները կատարելու՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ռուսական կողմի և միջազգային կազմակերպությունների դիմումները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայկական սփյուռքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը բազմիցս ներկայացված է բազմաթիվ հայտարարություններով, «կլոր սեղանների» շուրջ, զանգվածային հավաքներում, որոնք համահունչ են Արցախի Հանրապետության հայ բնակչության որոշմանը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը ձեռք է բերվել 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, որի կետերից մեկը թույլ էր տալիս ինքնավար սուբյեկտներին դուրս գալ ԽՍՀՄ-ից հեռացած հանրապետության կազմից։


Հնարավոր չէ հաշվի չառնել այն փաստը, որ Արցախի չճանաչված Հանրապետությունը 35 տարի գոյություն ունի որպես անկախ պետական սուբյեկտ՝ ունենալով իր տարածքը, բնակչությունը, ընտրված իշխանությունները և ժողովրդավարական հաստատությունները։

Արցախի քաղաքացիների կամքի արտացոլումը, որին սատարում է համայն հայությունը, ներկայացված է Հանրապետության Սահմանադրության մեջ․ Արցախը անկախ սուբյեկտ է, որը չի ենթարկվելու Ադրբեջանի ագրեսիային և չի մտնելու նրա կազմի մեջ։

Որոշումը հաստատվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի և  Արցախի Ազգային ժողովի, խորհրդարանի որոշումների կայացման միջոցով։

Մենք միտումնավոր չենք նշում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ընդդեմ Արցախի հայերի, Ի․ Ալիևի ցինիկ և բարոյական վարքականոնից հեռու հայատյաց հայտարարությունները։ Մենք չենք խոսում Հայաստանի բնակչության ֆիզիկական բնաջնջման և Հայաստանի դեմ տարածքային պահանջների մշտական սպառնալիքների մասին։

Մենք վճռականորեն մերժում ենք ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։

Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։

Հարգելի՛ պարոն դեսպան, խնդրում ենք հայտնել  մեր երախտագիտությունը Ձեր կառավարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեություն իրականացելու, բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար․ արցախցիներն արդեն յոթ ամիս ապրում են շրջափակման մեջ։

Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը Ռուսաստանի Դաշնությանը տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։

«Միասին» հասարակական-քաղաքական  այլընտրանքային շարժում»։

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասին
Ամենադիտված