Օդեսայում ԱԹՍ-ներով հարձակում է եղել․ զոհվել է 3 մարդ, 26-ը՝ վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ՝ հունիսի 10-ի գիշերը, ռուսական զորքերը իրանական «Շահեդ կամիկաձե» ութ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ․ գրում է NEXTA-ն։
Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետեւանքով հրդեհ է բռնկվել Օդեսայի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում։
Պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս 26-ը վիրավորվել են: Նրանց թվում են երկու երեխա և մի հղի կին։