ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ չեն կարողացել համաձայնության գալ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի անդամները կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցում։ Այս մասին ռումինական dcnews.ro գործակալությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։
«Այս պահին մենք չենք տեսնում կոնսենսուս ՆԱՏՕ-ի ներսում»,- ասել է Ջոանեն:
Նա կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հասկանում է, որ շարունակվող հակամարտության ընթացքում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեման «պետք է սառեցվի»։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա չի նշանակում, որ հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշակի որոշումներ չեն ընդունվի, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։
Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և արևմտյան ժողովրդավարություններին, քան երբևէ, ընդգծել է պաշտոնյան։
Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կհաստատեն վերջին 50 տարում ռազմական ստրատեգիայի ու պլանավորման ամենակարեւոր փոփոխությունը։