Քննարկվել են ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության անհրաժեշտությունը և հնարավորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 12-ին Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (Թայեքս) գործիքի կիրառելիությանը նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ ծրագրերի պատասխանատու Քրիստինա Ֆեռնանդեսը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության անհրաժեշտությունը և հնարավորությունները։ Մասնավորապես, մասնակիցներին ներկայացվել են ԵՄ աջակցության Թայեքս գործիքը, վերջինիս կիրառման հնարավորությունները, Թայեքս հայտադիմումների մշակման, ձևավորման, ստուգման ընթացակարգերը, հայտադիմումների ընթացքի հսկողության, ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկման և տեղեկատվության տարածման գործընթացները։