Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges) Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև էր ընդունել, որը դատական իշխանությանը ցույց տրված «դեղին քարտ» է հիշեցնում: Միությունը մտահոգություն էր հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»:

Միևնույն ժամանակ, դատապարտել էր «կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ, հարցը բազմաշերտ է: «Այս խնդիրը ճիշտ ընկալելու համար պետք է ընդունել այն, որ սկսած երևի 2018, 2019 թվականներից եվրոպական այն կառույցները, որոնց նկատմամբ եվրոպական քաղաքականության ազդեցությունը մեծ է, աչք էին փակում այս իշխանությունների՝ դատական իշխանության նկատմամբ կատարվող տարբեր այլանդակությունների նկատմամբ՝ սկսած դատարանների մուտքերն արգելափակելուց մինչև Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացները և այլն:

Դեռ այն ժամանակ մենք բարձրաձայնում էինք, որ սա հենց այնպես չի արվում ու դրա նպատակը և խնդիրն այն է, որ Հայաստանը պատրաստակամ է Արցախի հարցով գնալ զիջումների, և դա վարձատրությունն էր, որը այլ հարցերում ստացվում էր: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեր այդ մտավախությունները և դիտարկումները ամբողջությամբ, ցավոք, հաստատվում են: Ինչ վերաբերում է Դատավորների եվրոպական միությանը, ապա այն քիչ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմին է և այդ պատճառով կարող է օբյեկտիվ գնահատականներ տալ և տվել է օբյեկտիվ գնահատականներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդունված բանաձևը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի դատական իշխանության վրա, մեր զրուցակիցը նշում է՝ չի կարծում, որ բանաձևը կարող է ազդել որոշումներ կայացնողների վրա: «Հեռու եմ այն մտքից, որ բանաձևը կարող է ազդել Կարեն Անդրեասյանի և նրա գլխավորած՝ արդեն հանցավորի վերածված կառույցի վրա: Կարծում եմ, որ արդեն կարելի է գնահատել, որ գործ ունենք համակարգված ձևով դատական իշխանության և դատավորների նկատմամբ հանցագործություններ կատարող կառույցի հետ, որի պարագլուխը Կարեն Անդրեասյանն է: Չեմ կարծում, որ այդ խմբակի վրա ընդունված բանաձևը ունենա մեծ ազդեցություն: Բանաձևը, սակայն, ոգևորիչ ազդեցություն կարող է ունենալ այն դատավորների համար, որոնք չեն հանձնվում և պատրաստ են տարիների՝ քրտնաջան աշխատանքով ձեռք բերած արժեքները պաշտպանել»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Այս համատեքստում պարոն Մելիքյանին հարց ենք ուղղում հետևյալի մասին՝ կիսո՞ւմ է շատերի այն կարծիքը, որ դատական համակարգը շարունակում է դեռ ոտքի վրա մնալ մարդկանց շնորհիվ, որոնք պայքարում են իրենց սկզբունքների համար:

«Չգիտեմ, թե ճիշտ տերմինը որն է, բայց կնախընտրեի խոսել մարդկանց մասին, որոնք շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանն ու երդմանը: Շատ բնական եմ համարում, որ մարդը հավատարիմ մնա իր երդմանը: Ցավոք, մեզ մոտ դա վերածվել է բացառության, քան կանոնի»: Վերջին տարիներին, ինչպես փաստում են իրավական ոլորտի փորձագետները, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան լայն թափ է հավաքել և կորցրել է անգամ իր «բացառիկությունը»: Կալանավորվում են հատկապես մարդիկ, որոնք ունեն քաղաքական հստակ կողմնորոշում և քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը: Ի վերջո, կալանքը մեր օրերում անձին պատժելու և զսպելու միջո՞ց է, թե՞ մյուսների աչքը վախեցնելու: Մելիքյանն արձագանքում է՝ այս հարցում իր կարծիքը չի փոխվել:«Կալանքն ուղղված է թե՛ այլ անձանց, ովքեր կարող են նույն մոտեցումն ունենալ, թե՛ տվյալ անձին, այսինքն՝ այն ունի թե՛ պատժիչ, թե՛ կանխարգելիչ նշանակություն այլ անձանց վարքագծի տեսանկյունից: Սրա մասին շատ ենք խոսել, ասելու լրացուցիչ բան, կարծեք թե, չկա»,-արձագանքում է մեր զրուցակիցը:

Պատժելու և կանխարգելելու մասին: Վերջին օրերին երկու իրադարձություն մեծ աղմուկ բարձրացրեցին հանրության շրջանում: Մի դեպքում Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հարվածներ է հասցնում անչափահասին, մյուս դեպքում՝ Արագածավանի ՋՕ-ի պետը ծեծում է համագյուղացուն: Առաջինի պարագայում, եթե չլիներ հանրային ճնշումը, գուցե ամեն ինչ վերջանար հրապարակային ներողությամբ, և պաշտոնյան այդպես էլ չձերբակալվեր: Երկրորդ միջադեպի պարագայում պաշտոնյան սոցկայքում տեսանյութ է տեղադրում, փաստացի ասում, թե ինչ է արել, հպարտանում և տպավորություն է, թե պատրաստ է շարունակել նույն եռանդով: Ժամեր անց նա ևս ձերբակալվեց: Ստացվո՞ւմ է, որ իշխանության ներկայացուցիչները և նրան սատարողները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք անպատժելիության մթնոլորտում:

«Ձեր դիտարկումների հետ համաձայն լինելով՝ միակ բանը, որ կցանկանայի ավելացնել, հետևյալն է. հանրային հուզումն ավարտվելուց հետո ՋՕ-ի պետը ազատ արձակվեց, և խնդիրը, կարծես թե, համարվեց լուծված: Այդտեղից ևս կարող ենք հետևություն անել, որ ձերբակալումը եղել է ոչ թե իրավական լուծում, այսինքն՝ մարդիկ գտել են, որ իրավական հիմքեր են առկա և ձերբակալել են նրան, այլ եղել է քաղաքական լուծում, որի խնդիրը եղել է այդ պահին կրքերը հանդարտեցնելը, դրանից հետո նրան առոք-փառոք բաց են թողել: Այդ անձն իշխող քաղաքական խմբակի կողմնակից է: Բավականին հետաքրքիր տեղեկություններ են տարածվել նրա մասին. մարդ է, որը չունի կրթություն, նորմալ պայմաններում նա չէր էլ կարող երազել որևէ կերպ հանրային գործառույթ իրականացնելու մասին, այսինքն՝ անպատրաստ էր դրան: Հեղափոխական, «շարիկովների» տրամաբանության շրջանակներում Շարիկովի պես դեմք են բերել որոշակի դիրքի և պարզ է, որ այդ դիրքից նա ատամներով է կառչելու: Այս մարդիկ ավելի մեծ չարիք են դառնալու մեր երկրի համար, քան անգամ իշխող քաղաքական ուժի պարագլուխները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստեղծված իրավիճակում քաղաքացիները պե՞տք է մշտապես կիրառեն հանրային վերահսկման և ճնշման գործիքը՝ անպատժելիությունը կանգնեցնելու համար: «Բնականաբար: Շատ լավ օրինակ է Արամ Նիկոլ յանի դեպքը, երբ հանրային մեծ ճնշում եղավ, և կարծում եմ, որ դա շատ մեծ սթափեցնող նշանակություն ուներ: Դեպքերը բազմաթիվ են: Այս իշխանությունների համար կարևորը ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ հանրային տրամադրություններն են: Այսպես են նրանք առաջնորդվում: Բազմիցս ասել եմ, որ այս խնդրի լուծումը դուրս է առանձին դեպքերով ինչ-որ լուծումներ գտնելու շրջանակից, դրանք ընդամենը հատվածական նշանակություն կարող են ունենալ, ընդ որում՝ գործիքակազմը գնալով նվազում է: Հարցերին պետք է խորքային լուծումներ տրվեն: Միայն այս իշխանությունների հեռացման պարագայում է հնարավոր վերադառնալ իրավական տրամաբանության ուղի»,-եզրափակում է Ռուբեն Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել
Ամենադիտված