7 տհաճ երևույթ, որոնցից ձեզ կազատի սեքսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարզվում է՝ սեքսը կարող է ոչ միայն հաճույք պատճառել, այլև պահպանել առողջությունը:
Սեքսից առողջարար ազդեցություն ստանալու համար հարկավոր է հիմնական զուգընկեր ունենալ:
Ինչ վերաբերում է հաճախականությանը, ապա հարկավոր է սեքսով զբաղվել շաբաթական նվազագույնը 5 անգամ:
Որ դեպքերում է սեքսը փրկություն հանդիսանում.
1. Հոգնածություն, ընկճախտ: Երբ օրգանիզմում նվազում է էնդորֆինների քանակը, աշխարհընկալումը վատանում է: Սեքսի արդյունքնում ավելի շատ երջանկության հորմոններ են արտադրվում, որի հետևանքով աշխարհն ավելի գունեղ է դառնում:
2. Մրսածություն: Սեքսով զբաղվելու ժամանակ դիմադրողականությունն ակտիվանում է, և աճում է քրտնարտադրությունը: Այդ պատճառով էլ սեքսը դիմադրողականության բնական խթանիչ է, որը կողմնակի ազդեցություններ չունի:
3. Անքնություն, սթրես: Լարվածությունը հանելու համար հարկավոր է օրգազմ ապրել: Սեքսից հետո քունը խորը և հանգիստ է լինում:
4. Ավելորդ քաշ: Սեքսով ինտենսիվ զբաղվելու դեպքում այնքան կալորիաներից ենք ազատվում, որքան սպորտդահլիճում մարզվելիս:
5. Մազերի և մաշկի հետ խնդիրներ: Այս հիվանդությունները հաճախ հորմոնների պակասի պատճառով են զարգանում: Սեքսով զբաղվելու ժամանակ օրգանիզմն էստրոգեն է արտադրում, որը դրական է ազդում մազերի և մաշկի վրա:
6. Նախադաշտանային սինդրոմ: Ամենամսյա տհաճությունների հետ պայքարել կօգնի էստրոգենը, որի մակարդակը կարելի է բարձրացնել սեքսով զբաղվելու միջոցով:
7. Սեքսը կրծքագեղձի ուռուցքի դեմ լավ պրոֆիլակտիկ միջոց է: Սեքսի ժամանակ արտադրված հորմոններն օրգանիզմը պաշտպանում են քաղցկեղից: