Նավթի գինը բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեկ օր առաջ գնի իջեցումից հետո նավթի համաշխարհային գինը բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,48 տոկոսով, մեկ բարելը՝ 73,3 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0,5 տոկոսով՝ 68,61 դոլար։
Մեկ օր առաջ Brent մակնիշի նավթի արժեքը իջել էր 1,47 տոկոսով, WTI-ինը՝ 1,28։