Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում. 26-ամյա կինը իր հետ չամուսնացած տղաների կանանց...

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անի Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Անի Բ.-ն  2013 թվականի փետրվարից մինչև հունիս մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավետ Ա.-ի հետ (անունը փոխված է): Երբ հարաբերությունները հունիսին խզվել են, Անին իմացել է, որ Ավետը ցանկանում է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա՝ Մանեի հետ(անունը փոխված է):

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետից վրեժխնդիր լինելու  նպատակով Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Մանեի լուսանկարների գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվար Անի Բ.-ն պարբերաբար նվաստացրել է Մանեի արժանապատվությունը՝ «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում Մանեի անունով բացելով անձնական էջեր և այնտեղ տեղադրելով իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:

Արդյունքում Մանեն 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գտնվելով տանը, փորձել է նետվել պատուհանից և ինքնասպան լինել, սակայն եղբայրը տեսել ու կանխել է Մանեի ինքնասպանությունը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն 2014 թվականի մարտից մինչև ապրիլի վերջը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մեկ ուրիշ երիտասարդի՝  Ալենի հետ (անունը փոխված է): Երբ Ալենի հետ հարաբերությունները խզվել են, Անին պարզել է, որ Ալենը ցանկանում է ամուսնանալ ուրիշ աղջկա՝ Նունեի հետ (անունը փոխված է): Ալենից վրեժխնդիր լինելու նպատակով, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Նունեի ու նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել է գլխի հատվածները, դրանք տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Անին «Օդնոկլասնիկի» կայքում Նունեի անունով բացել է կեղծ անձնական էջեր, որտեղ տեղադրել է իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով կայքի օգտատերերին:

Անի Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, դրանք համացանցի միջոցով հրապարակելու և տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 263 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ավետ Ա.-ին ճանաչել է, նրա հետ շփվել է միայն հեռախոսով, ոչ մի անգամ չի հանդիպել: Իրենց հարաբերություններին վերջ է դրել ինքը, որովհետև Ավետը անհիմն խանդոտ էր, նա իրեն դրել է երկընտրանքի առաջ՝ կամ իրենց սերը կամ բեմը:

Ինքն ընտրել է բեմը, շարունակել է երգել: Ավետի նկատմամբ խոր զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Իրենց հարաբերությունների հիմքում ընկած էր հարգանքը: Նրա հետ շփումը դադարեցնելուց հետո ինքը չի հետաքրքրվել նրանով, տեղեկություն չի ունեցել նրա մասին:

2014 թվականի հունիսին իրենց բնակարան են մտել ոստիկանները, ինքը նրանց հետ գնացել է ոստիկանություն ու քննիչից է իմացել, որ Ավետն ամուսնացել է, ու գործով տուժող ճանաչված Մանեն Ավետի կինն է: Ինքը քննիչին ասել է, որ Մանեին չի ճանաչում, հետևաբար այն արարքները, որոնց համար իրեն մեղադրում են, ինքը չէր կարող կատարած լինել:

Որոշ ժամանակ անց իրեն նորից կանչել են ոստիկանություն: Ինքը նույն բանն է ասել:

Ալեն Ա.-ին ինքը ճանաչել է 2013 թվականի մարտից, նրա հետ որևէ կապ կամ շփում չի ունեցել: Նրան իմացել է որպես իրեն համակրող տղայի: Ալենը իր հետ հարաբերություններ ստեղծելու համար մոտեցել է իրենց ընդհանուր ծանոթներին, ապա՝ իր ծնողին ու իրեն:  Ինքը նրան բազմիցս մերժել է: Նրան վերաբերվել է որպես ծանոթի, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Ալենը հանդիպել է իր մայրիկին, խոսել է նրա հետ:

Հուլիսի սկզբին Ալենը զանգել է իրեն ու ասել է, որ ծանոթի անունով կեղծ էջ է բացվել «Օդնոկլասնիկի» կայքում: Իրեն խնդրել է հնարավորության դեպքում փակել այդ էջը՝ իմանալով, որ ինքն էլ էր նման իրավիճակում հայտնվել ու սովորել էր արգելափակել նման էջերը:

Ինքն ասել է, թե կփորձի օգնել: Նամակագրության մեջ է մտել այդ կեղծ էջերը ստեղծողի հետ, փորձել է համոզել, որ նա փակի էջերը՝ մտածելով, թե մարդկային լեզվով հնարավոր կլինի նրան հասկացնել: Սակայն նա իրեն վիրավորել ու ասել է, որ ինքը չխառնվի, դա իր գործը չէ: Ինքն Ալենին է ուղարկել այդ մարդու հետ իրենց նամակագրությունը: Ինքը կարողացել է փակել բացված կայքերը: Ինքն ու Ալենը մտերմացել են այդ դեպքերից հետո: Բայց ինքն Ալենի նկատմամբ զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել նրա հանդեպ, վրեժ լուծելու կարիք չի եղել: 2014 թվականի նոյեմբերի 11-ին ինքը Երևանում է եղել, իրենց տուն են գնացել ոստիկանները, խուզարկություն են կատարել, որոշ իրեր են առգրավել: Ինքը գործերը կիսատ թողած՝ մեկնել է տուն…

Ոստիկանները իրեն անօրինական կերպով բերման են ենթարկել, պահել են ժամը 16-ից մինչև գիշերվա 3-ը, քննիչի թելադրանքով ինքը ստիպված գրել է ինքնախոստովանական ցուցմունք: Այն իրականությանը չի համապատասխանում: Իր նկատմամբ ոստիկանները անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հոգեբանական ճնշումներ են գործել, վախեցրել են, թե կուղարկեն առաջին հարկում գտնվող հանցագործների մոտ…

Ինքը հետագայում բողոքել  է հատուկ քննչական ծառայություն, ճանաչվել է որպես տուժող, բայց հետո այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով…

 

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Անիի նախաքննական խոստովանական ցուցմունքները հավաստի են, դրանք համապատասխանում են գործով ձեռք բերված տվյալներին ու հետազոտված մյուս ապացույցներին:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալ Անի Բ.-ի պատճառաբանությունները, թե ինքը պոռնկագրական բնույթի նյութեր չի տարածել և այդ միջոցով Մանե Ս.-ի արժանապատվությունը պարբերաբար չի նվաստացրել, նրան ինքնասպանության չի հասցրել՝ անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»:

Անի Բ.-ն մեղավոր է ճանաչվել տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու, ինչպես նաև երկու դրվագով պոռնկագրական նյութեր պատրաստելու, համացանցի միջոցով տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով:

2 դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մասով Անի Բ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Իսկ տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, Անի Բ.-ն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Անի Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքով ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Ըստ պաշտպանի՝ դատավճռում շարադրված ապացույցների գերակշիռ մասն ընդհանրապես վերաբերելի չէ Անի Բ.-ին: Անիի նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել հոգեբանական ճնշումների արդյունքում: Առկա են չփարատված կասկածներ, որոնք չեն մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալի…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են, պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերով չեն հաստատվում, հետևաբար չեն կարող հիմք լինել դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, վերաքննիչ դատարանը նշել է, որ Անի Բ.-ին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ է դառնում՝ նրան մեղքի անզգույշ ձևով, մասնավորապես՝ հանցավոր անփութությամբ կատարած արարքի համար է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հոդվածով նախատեսված արարքն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո անցել է ավելի քան 2  տարի:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ևս Անի Բ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Միաժամանակ, վերաքննիչ քրեական դատարանը փոփոխեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Անի Բ.-ն ազատվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Անի Բ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց:

«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետ
Ամենադիտված