Ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը դուրս մնացել ՀՅԴ ԳՄ կազմից. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովի ժամանակ կուսակցությունը թեժ քննարկումների արդյունքում Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել:
Կազմում ընդգրկվել են՝
- Թադեւոս Ավետիսյանը,
- Լիլիթ Գալստյանը,
- Արգիշտի Գեւորգյանը,
- Վարդան Հակոբյանը,
- Հակոբ Մաթիլյանը
- Գեղամ Մանուկյանը,
- Պետրոս Մեղրյանը,
- Իշխան Սաղաթելյանը,
- Իգոր Սարգսյանը,
- Աշոտ Սիմոնյանը,
- Խաչատուր Ստեփանյանը,
- Գերասիմ Վարդանյանը,
- Տարոն Տոնոյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սաղաթելյանի թեկնածության շուրջ ՀՅԴ-ականները տարաձայնություններ են ունեցել, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ ու վերընտրել նրան: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմում, որը ընտրվել էր 2021թ.-ին, կար Արծվիկ Մինասյանը, հիմա, սակայն, նա չկա Գերագույն մարմնի նոր կազմում: Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Ես չեմ ցանկացել ընդգրկվել ՀՅԴ ԳՄ նոր կազմում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում