Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է մարզային այցելություններ սկսել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի խորհուրդը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել, որպեսզի արցախցիներին իրազեկեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին եւ հորդորեն, որ չպետք է ձեռնունայն նստել ու սպասել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։
Մարզային այցերին մասնակցելու է նաեւ Ռուբեն Վարդանյանը, ճակատի վերջնանպատակն արցախցիներին ոտքի հանելն է, որը, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի մեծ հանրահավաքի տեսքով։ Իսկ թե չսպասելու եւ գործողություններ նախաձեռնելու տակ ինչ նկատի ունեն, մեզ չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում