Նավթի արժեքը մի փոքր նվազում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան մի փոքր նվազում են, մինչդեռ շուկաները գնահատում են Չինաստանում այս տեսակի հումքի պահանջարկի աճի հեռանկարները, վկայում են գործարքների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազում է 0,2 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 75,94 դոլարի, WTI տեսակի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,49 տոկոսով՝ հասնելով 71,16 դոլարի։