Ոսկին մի փոքր էժանացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի ոսկին մի փոքր էժանանում է՝ դոլարի ամրապնդման եւ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ֆոնին, վկայում են գործարքների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսնրեը նվազել են 1,2 դոլարով կամ 0,06 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1 960,85 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները նույնպես նվազել են 0,34 տոկոսով՝ հասնելով 23,938 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։