Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի». Փաշինյանը՝ 1994-ի հաղթանակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի դերը ԼՂ հակամարտության հարցում երկակի է. նա մի կողմից փորձագիտական մակարդակով տիրապետում է ԼՂ հարցին, մյուս կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հռչակված ուղեգիծը համարում է պարտվողական: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ հետաքրքիր հանգրվան է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում ԼՂ թեմայով ՀՀ իշխանությունների կողմից վարվող ներհայաստանյան եւ միջազգային հաղորդակցության միջեւ ճեղքը ավելի է մեծանում: Այսինքն կա միջազգային հանրության հետ խոսակցություն եւ ներքին հանրության հետ խոսակցությունը եւ այդ խոսակցությունները հոսում են տարբեր ուղիներով եւ ջեղքը մեծանում է:

Տեր-Պետրոսյանի մոտ դա արտահայտվում էր գուցե ոչ այդքան ընդգծված՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» նախընտրական կարգախոսի եւ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածի միջեւ առկա հայեցակարգային զգալի ճեղքով, ինչը Տեր-Պետրոսյանը նախագահական անհաջող ընտրություններից եւ Լիսաբոնի գագաթաժողովից հետո փորձում է լարցնել 1997-ի նոյեմբերի 1-ի հոդվածում հետեւյալ նախադասությամբ. «Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ճակատամարտը, բայց ոչ պատերազմը: Բայց Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի մոտեցումը պարտվողական համարով, հաղթողական մոտեցման առաջնորդությունը ստանձնելով ԼՂ հարցի  բանակցային գործընթացում այսուհանդերձ անում է  քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որը կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով եւ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովով, որի նախագահողի հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ԼՂ ինքնորոշման իրավունքը  եւս պետք է իրացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Իսկ ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը. նա ԼՂ-ի զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից: Այսինքն Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո ԼՂ ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:

Որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաեւ այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի  նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ ԼՂ-ին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաեւ ԼՂ-ին, դրանից հետո այլեւս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել: ԼՂ-ն փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:

Այն, որ ԼՂ-ին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:

Երկրորդ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով 2019-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, ԼՂ-ն բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախագահներից մեկը որոշեց, որ ԼՂ շահերը պետք է ներկայացնի Երեւանը»:

Երրորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2012-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը Արկադի Ղուկասյանի  լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից  և սկսեց պաշտոնապես խոսել ԼՂ-ի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը եւ հատկապես Ադրբեջանին, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:

Չորրորդ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, ով 2004-ի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերէթի հարցերին պատասխանելիս անդրադարձել է ԼՂ-ի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետեւյալը. «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած  ձեւի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական մոտեցումները մշակելու համար: Այսինքն մենք ոչ թե համաձայն ենք կարգավորման ցանկացած ձեւի, որին կհամաձայնի ԼՂ-ն, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում եւ  պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ  արեցի»:

Իր այս դիրքորոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂ ժողովուրդը «այո» է ասել անկախությանը:

Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որը նրան հնարավորություն էր տալիս միեւնույն սեղանի շուրջ նստել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ որպես հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ: Սա ԼՂ-ի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերեւս, միակ ձեռքբերումը, որ ունեցել ենք ԼՂ հարցում, մսխվեց»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը այդ քայլին գնացել է միջազգային լեգիտիմությունը ձեռք բերելու համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա ՀՀ-ում իր կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը:

«Միջազգային հանրությանը անհրաժետ էր ԼՂ-ին դուրս թողնել բանակցային գործընթացից, քանի որ դրանով բանակցային ֆորմատը պարզանում էր եւ միջազգային հանրությունը 3-ի փոխարեն 2 սուբյեկտի հետ կարող էր բանակցել: ԼՂ-ն չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրեն պահում էր ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ չկային:

Բայց ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելով պատմությունը չի ավարտվում: Ինչպես բազմիցս ասել եմ, 1999-ի նոյեմբերի 18-19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում նաեւ Հայաստանի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայի անվտանգության խարտիան, որի մարդու իրվունքների բաժնում կարդում ենք. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրվունքների նկատմամբ լիարժեք հարգանքը բացի այն բանից,  որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ ընդհակառակը, պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:  Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք  համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության միջոցներ են գոյություն ունեցող պետության կազմում»:

Այսինքն Ստամբուլյան խարտիան, ըստ էության,  շարունակում է 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովի տրամաբանության զարգացումը:

Ընդդիմադիրներն ասում են, որ ոչ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերը, ոչ Եվրոպայի անվտանգության խարտիան ԼՂ հարցի կարգավորման մասին չեն: Սա ճիշտ է, այնպես ինչպես քաղաքացիական օրենսգիրքը այսինչյանների ու այնինչյանների  ընտանիքների հարաբերությունների կարգավորման մասին չէ: Բայց երբ այդ ընտանիքների միջեւ հարց է առաջանում, հարցի պարզաբանման համար նրանց փաստաբանները սկսում են փորփրել իրավական դաշտը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մթագնվեց ՄԱԿ-ի ԱԽ 1993-ի 4 բանաձեւերով, որտեղ տեղ գտած ձեւակերպումները նշանակում են, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում. «1990-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները, որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի», այնպես ինչպես կանոնների խախտմամբ խփած գոլը ֆուտբոլում չեն հաշվում:

ԼՂ-ի սուբյեկտայնությունը կարող էր հարցի մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել: Բայց Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից, փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի  իրականացման թեկուզ աղոտ հույսերը, որովհետեւ ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ուրեմն նաեւ սուբյեկտ չէ: Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաեւ ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը: Բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, իսկ ո՞ւր է նա»,-ընդգծեց նա:

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը
Ամենադիտված