Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞մ է մեղադրվում Արմեն Աշոտյանը. Տիգրան Աթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել է այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե իմ կարծիքը, թե որոշակի տեղեկություններ քրեական վարույթի մասին:
Եվ այսպես՝ ինչու՞մ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս/, 179 հոդվածի 3-րդ մասով՝ գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով և 190 հոդվածի 3-րդ մաս՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:
Որոնք են փաստական հանգամանքները՝
2015 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանը գնել է <Ծովասար> հյուրանոցի /գտնվում է Սևանա լճի ափին և պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին/ 2 հյուրանոցային համար՝ բնակարան:
Նույն թվականին նույն հյուրանոցից ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը /<պրոֆկոմը>/ գնել է ևս 4 բնակարան և կոնֆերանս դահլիճ:
Միանգամից նշեմ, որ մինչ օրս այդ անշարժ գույքերը պատկանում են նշված սեփականատերերին և օգտագործվում են, ինչպես և միշտ, նրանց կողմից:
Ներկայումս այդ անշարժ գույքերի շուկայական արժեքը գրեթե կրկնապատկվել է:
Այստեղ կարելի էր ամենը ավարտել, քանի որ որևէ հանցակազմի գոյությունը նման պայմաններում պարզապես բացառված է:
Եվ ի՞նչ կրիմինալ է տեսել այս ամենում քննչական կոմիտեն: Չմոռանամ այստեղ նշել, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականին ամբողջությամբ այլ առիթով՝ պետական վերահսկողության ծառայության տեղեկանքի հիման վրա ԱԱԾ քննիչի կողմից: Մեկ տարի անց գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն /հետագայում՝ հակակոռուպցիոն կոմիտե/, որտեղ 2 տարի քննելուց հետո ենթակա էր կարճման, սակայն անցյալ տարի նոյեմբեր ամսին արդեն քրեական վարույթը փոխանցվեց քննչական կոմիտե, որը սկսեց <տեսնել> հանցագործություն:
Այստեղ պարզության համար նշեմ հետևյալը՝ ԵՊԲՀ-ն իր երկու բնակարանը գնել է իր սեփական միջոցներով: ԵՊԲՀ-ն մեր երկրի ամենահարուստ ԲՈՒՀ-ն է, ունի շուրջ 15 միլիարդ դրամի տարեկան բյուջե, հետևաբար հանգիստ կարող է գնել 30-40 միլիոնանոց որակյալ անշարժ գույք իր կարիքների համար: Մի տեղ էլ պետք է ասել, որ պարտավոր է ունենալ նման գույք թե իր աշխատակիցների, թե՝ հյուրերի համար:
Իր հերթին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը 2015 թվականին ԵՊԲՀ-ից ստանում է 180 միլիոն դրամից ավել դրամ, որի հետ քննչական մարմինները տեսնում են հետևյալ խնդիրը՝ դեռևս տարիներ առաջ, մինչև Ա.Աշոտյանի կրթության և գիտության նախարար, ինչպես նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալը, ԵՊԲՀ-ում կոնֆլիկտ է առաջացել ռեկտորատի և արհկոմի միջև, որի պատճառով աշխատակիցների աշխատավարձից ամեն ամիս գանձվող արհմիության գումարները արհմիությանը չեն փոխանցվել և կուտակվել են առանձին բանկային հաշվեհամարի վրա: Հենց այս հատկացումներից էլ 2015 թվականի դրությամբ կուտակվել է 180 միլիոն դրամից ավելի գումար: Ձևական առումով այն ենթակա էր փոխանցման գործող հին արհկոմին, սակայն այդ գումարի 25 տոկոսը՝ շուրջ 45 միլիոն դրամը, պետք է փոխանցվեր արհմիությունների կոնֆեդերացիային, այսինքն՝ ԲՈՒՀ-ից դուրս:
ԵՊԲՀ-ն գտնում է հետևյալ լուծումը՝ ստեղծվում է նոր արհեստակցական միություն, այսինքն՝ հին արհմիության անդամները, ԵՊԲՀ կոլեկտիվը /մի քանի հարյուր մարդ/, որն իրականում նշված գումարի սեփականատերն է, դուրս է գալիս հին արհկոմից և անդամակցում նոր ստեղծվածին:
Նոր ստեղծված արհմիությունը նման չափի գումարը չփոշիացնելու համար, ձեռք է բերում վերը նշված գույքը: Ինչպես արդեն նշեցի, գումարը փաստացի ոչ միայն չի կորել կամ փոշիացվել, այլ անշարժ գույքի շուկայի աճին զուգահեռ գրեթե կրկնապատկվել է:
Այս ամենի մասին Ա.Աշոտյանը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ եղել է տեղյակ: Ա.Աշոտյանը ի պաշտոնե որևէ լիազորություն այդ հարցերի վերաբերյալ, բացառությամբ ԵՊԲՀ երկու բնակարանի գնման համար հոգաբարձուների խորհրդի նիստին քվեարկելուց, չի ունեցել: Արհեստակցական կազմակերպությունը լրիվ անկախ է իր գնումների հարցում և ոչ մեկին չի ենթարկվում: Ա.Աշոտյանը տեղյակ է եղել այդ նախաձեռնություններից և դեմ չի եղել, թեպետ ձևական առումով նրա դեմ կամ կողմ լինելը էական դեր չէր կարող խաղալ:
Հին արհկոմը լուծարվել է 2017 թվականին, ԵՊԲՀ կոլեկտիվի որևէ անդամ երբեք չի դժգոհել նոր արհկոմի ձեռքբերումների վերաբերյալ:
Քննչական կոմիտեն այս ամենում գտնում է, որ Ա.Աշոտյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համաձայնվելով կամ, ըստ իրենց տրամաբանությամբ, պարտավորեցնելով իր համաձայնությամբ ԵՊԲՀ-ին և արհկոմին ձեռքբերել նշված անշարժ գույքերը, չէ որ նա այդ ժամանակ նախարար էր և կարող էր ազդել որոշումների վրա:
Քննչական մարմինները համարում են, որ ԵՊԲՀ-ն հին արհկոմի գումարը չպետք է փոխանցեր նորին, քանի որ նորը հնի իրավահաջորդը չէ, փոխանցելով այդ գումարը փաստացի այն վատնել է, իսկ վերջինս ձեռքբերելով գույքը՝ լվացել է այդ փողերը:
Երևի, կարիք չկա հետագա մեկնաբանության, քանի որ քննչական մարմնի այս մեկնաբանությունը դուրս է իրավագիտության շրջանակներից, բայց այդուհանդերձ մի քանի բառով՝
Եթե Արմեն Աշոտյանը, որպես կրթության և գիտության նախարար չի ունեցել պաշտոնեական լիազորություն անշարժ գույքի ձեռքբերման հարցում թե ԵՊԲՀ, թե արհկոմի մասով, հետևաբար նա չէր կարող դրանք չարաշահել՝ 308 հոդվածի վախճան:
Եթե դրամական գումարը պայմանագրի հիման վրա դառնում է անշարժ գույք, որը մինչ օրս առկա է և պատկանում է նույն սեփականատերերին, ապա գույքի վատնում՝ այն է՝ անդառնալի կորուստ, առկա չէ և չի կարող առկա լինել՝ 179 հոդվածի վախճան:
Եթե դրամական գումարը ԵՊԲՀ-ից նոր արհկոմին փոխանցվել է որևէ կարգի խախտմամբ, ապա նույնիսկ այդ դեպքում արհկոմի կողմից այդ գումարի տնօրինումը փողերի լվացում չի հանդիսանում և խոսք կարող է գնալ լավագույն դեպքում միայն քաղաքացիաիրավական վեճի մասին:
Եվ առհասարակ, նույնիսկ այն դեպքերում, երբ գումարը ձեռք է բերվում հանցավոր ճանապարհով և այդ գումարով ձեռք է բերվում որևէ գույք, փողերի լվացման մասին չի կարելի խոսել, քանի որ այս պարզ գործողության ընթացքում տեղի չի ունենում փողի ծագման աղբյուրի փոխակերպում, ինչը փողերի լվացման հիմնական հատկանիշն է:
Բերեմ այս գրառման համատեքստում մի անհաջող, բայց հեշտ ընկալման համար պարզ օրինակ՝ բնակարանային գողը մեկի բնակարանից գողանում է կանխիկ գումար, որով հետագայում ձեռք է բերում հագուստ: Եթե հետևենք մեր իրավապահ համակարգի տրամաբանությանը, ապա բնակարանային գողը ևս փողերի լվացում է կատարել:
Այստեղ կարճ նշեմ՝ 190 հոդվածի վախճան:
Այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանի գրպանում գեթ մեկ լումա չի հայտնվել և չէր կարող հայտնվել:
Երևի թե, այսքանը <հանցագործության> մասին:
Խափանման միջոցի մասին՝
Վերոշարադրյալը բանական ընկալելու դեպքում պարզ է դառնում, որ որևէ հանցակազմ չկա և չի կարող լինել, հետևաբար որևէ մեղադրանք և խափանման միջոց ևս չեն կարող լինել: Բայց հանրության համար ամեն ինչ վերջնական պարզ լինելու համար նշեմ՝ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց՝ բացակայելու արգելք, այսինքն՝ նա զրկվեց ՀՀ տարածքը ինքնուրույն լքելու հնարավորությունից: Այս ընթացքում նա քննչական մարմնի թույլտվությամբ մեկ անգամ մեկնել է արտասահման՝ քաղաքական միջոցառման մասնակցելու համար՝ 2022 թվականի դեկտեմբերին: Հետագայում նմանատիպ մեկնումները թույլ տալու խնդրանքով 4-5 անգամ դիմել ենք քննչական մարմին, սակայն ստացել ենք մերժումներ: 2022 թվականի նոյեմբերից՝ մեղադրանք ներկայացնելու պահից մինչև ձերբակալումը Արմեն Աշոտյանի հետ որևէ գործողություն չի կատարվել, նա քննիչի կողմից չի հրավիրվել:
Տարածված ձայնագրության մեջ երկու անձինք խոսում են Ա.Աշոտյանի մասին և նշում նրա հետ հանդիպելու մասին: Այդ ձայնագրությունից բացի կալանքի միջնորդության քննարկումից առաջ պաշտպանության կողմին տրամադրվել է նաև ձայնագրության սղագրումը, որն ավելի ծավալուն է, քանի հրապարակվածը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ անձանց խոսակցությունից հետևում է միայն այն, որ ոչ թե Արմեն Աշոտյանն է նրանց վրա ճնշում գործադրել, այլ նրանք են փորձել ճնշում գործադրել: Այդ անձինք այդ ձայնագրության շուրջ չեն հարցաքննվել, բնականաբար չեն առերեսվել Ա.Աշոտյանի հետ: Ավելին՝ գործով անցնող անձանց ցուցմունքներում այդ հանդիպումից հետո էական տարբերություն չկա, կամ էլ, եթե առկա է, ապա պաշտպանության կողմին և դատարանին չի ներկայացվել:
Հետևաբար՝ անձանց վրա Ա.Աշոտյանի ներազդելու մասին բոլոր խոսքերը պարզապես աբսուրդի ժանրից են:
Քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու հնարավոր մասնակցության մասին՝
Կալանքի քննարկման ընթացքում, դատարանում, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ներկայացված նյութերում հստակ նշվում է ոմն Արգիշտիի անունը և նրա աշխատասենյակում գործով անցնող անձանց խոսակցության մասին, այդ Արգիշտին, ըստ Ա.Աշոտյանի, հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը: Առկա են նաև տվյալներ Սահակ անունով անձի մասին, նրա գործով անցնող մեղադրյալի և վկաների հետ շփման մասին, որոնց ընթացքում վերջինս առաջարկում է տալ ցուցմունքներ Արմեն Աշոտյանի դեմ: Սահակը, ըստ Ա.Աշոտյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի աներորդին է:
Քննիչը արձագանքել է, որ նման տվյալներ նախաքննությունը չունի, հետևաբար այս ամենը նախաքննության տվյալ չէ, այլ փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
Հ.Գ. Այս գրառումը գրեթե պատրաստ էր, երբ քննչական կոմիտեն տարածեց ևս մի հաղորդագրություն իբր Ա.Աշոտյանի մասնակցությամբ նոր հանցագործության բացահայտման մասին: Նախ՝ Ա.Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ <հանցագործության> արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կամ Ա.Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կամ քննչական կոմիտեի մոտ՝ դրանց բացահայտելը, երրորդ տարբերակ արդեն չի մնում:
Հ.Հ.Գ. Սպասենք նոր <բացահայտումների>…
 

Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը
Ամենադիտված