Հայտնի է մարտական դիրքում պայթյունից վիրավորված զինծառայողների ինքնությունը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորված զինծառայողների ինքնությունը հայտնի է։
NEWS.am-ի տեղեկություններով, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանն է, իսկ մյուս երկու վիրավորներն են Պերճ Գաբրիելյանն ու Էրիկ Սահակյանը։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՔԿ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ: