Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ եմ զգում, որ իմ պատճառով Միքայել Պողոսյանի անվան կողքին բիծ կարող է հայտնվել. Աննա Հարությունյանի բացառիկ հարցազրույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Asekose.am-ը գրում է.


 Օրեր առաջ համացանցում քննարկումների մեծ ալիք էին բարձրացրել այն լուրերը, թե իբրև դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսել է Միքայել Պողոսյանը՝ հերքելով այդ ամենն ու նշել, որ եթե իրեն  տեսնում են որևէ  դերասանուհու հետ, դա դեռ ոչինչ չի նշանակում: «Մենք ընկերներ ենք և այժմ էլ աշխատում ենք նոր սցենարի վրա: Պետք է նշեմ, որ իմ  նախորդ «Լորիկ» ֆիլմի խմբագիրը կրկին Աննան էր, որը հետաարտադրական փուլում է»,- ասել է դերասանը:

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհի Աննա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սովորաբար չի պատասխանում անձնական հարցերի, սակայն այս դեպքը բոլորովին այլ է.

«Այս անգամ ես պարտավոր եմ մեկնաբանություն տալ, քանի որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, ով հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի հայության շրջանում: Ես պատիվ ունեմ ասելու, որ նա իմ ավագ ընկերն է: Շատ վատ եմ զգում, որ իմ պատճառով այդ մարդու անվան կողքին կարող է թեկուզ փոքրիկ բիծ հայտնվել: Այս ամենն ինձ համար շատ ցավալի է»:

Այն հարցին` արդյո՞ք իրենց կարծիքով` սա ինչ-որ մեկի կողմից պատվիրված հոդված էր, Աննան ասաց, որ կյանքում որևէ մեկին վատություն չի արել, այդ պատճառով էլ չի կարծում, որ սա ինչ-որ մեկի պատվերն է:

«Ես փորձում եմ իմ կյանքն ապրել այնպես, որպեսզի ինձ համար ամենակարևոր աստվածաշնչյան խորհուրդը պահպանեմ, այն է՝ դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես  կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Ես չեմ կարծում, որ իմ կյանքի ընթացքում ես որևէ մեկին վատություն եմ արել, այն էլ` մտադրված:

Այդ իսկ պատճառով էլ չեմ պատկերացնում, որ որևէ մեկը մտադրված վարկաբեկում է ինձ: Ես կարդացել եմ այդ նյութի տակ արված բոլոր մեկնաբանությունները, և բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը, ովքեր ծանոթ են եղել իմ գործունեությանն ու  ինչ-որ չափով պատկերացում ունեն իմ մասին, ոչ մի տհաճ մեկնաբանություն չեն գրել, հակառակը` պաշտպանել են, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Ինչպես արդեն նշեցի, Միքայել Պողոսյանն իմ ավագ ընկերն է, ումից ես սովորում եմ, և ում հետ ամեն վայրկյան շփվելը իմ կրթության ու կարդացած գրքերի համագումարն է: Ես երիտասարդ եմ, և եթե ինձ վատաբանեին, ես կփորձեի փնտրել պատճառն իմ մեջ, բայց և լռությամբ կպատասխանեի, սակայն այս դեպքում ես չեմ կարող լռել, որովհետև մենք գործ ունենք մի մարդու հետ, որի հարգված ու սիրված լինելու մասին ես չպետք է խոսեմ: Միշտ էլ ասել եմ, որ ճշմարտությունը ապացույցների կարիք չունի:

Ինչպե՞ս կարող ես լցնել բաժակը, եթե այն արդեն լիքն է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ծով համբերություն ունեմ և բնավ էլ չեմ չարանում այս ամենից, սակայն կարծում եմ, որ մեր երկրում կան ավելի կարևոր հարցեր, քան նրանք, ովքեր բարձրացվում են, օրինակ` գործազրկությունը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Աննա Հարությունյանը:

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված