Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23 օր հացադուլի մեջ գտնվող «Հաց բերողը» արյունահոսություններ ունի ու չի թողնում չափել ճնշումը. փաստաբան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանը՝«Հաց բերողը»,  ով  Դատապարտյալների հիվանդանոցում» 23 օր հացադուլի մեջ է, ունի  բերանի խոռոչից արյունահոսություններ , սկսել են ուռել նրա ոտքերը: Արթուր Սարգսյանը, ի նշան բողոքի և նաև չվստահելով բժիշկներին, չի թողնում չափել իր ճնշումը: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով երեկ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալին։ «Դա է բարդացնում վիճակը, նաև ձախ ոտքի ծունկն է ուռել, նախկինում միայն աջն էր: Արունահոսությունը կապված է իր էռոզիվ պուլպիտի և կերակրափողի ճաքի հետ»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։

Արթուր Սարգսյանն  ունի նաև Բեխտերևի հիվանդություն, որի բարդացած ընթացքը, ըստ իրավապաշտպանների, այն հիվանդությունների թվում է ,որոնք անհամատեղելի են կալանքը ՔԿՀ-ում կրելու հետ: 

Գլխավոր դատախազության վերջին հայտարարությունների հիման վրա սոցիալական ցանցերում որոշ օգտատեր եզրակացրել էին, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել: Սակայն փաստաբանն ասաց, որ չգիտի՝ ինչից են նման եզրակացություն արել, որովհետև երեկ ինքը զանգահարել է Դատախազություն, որտեղից հայտնել են, որ իր պաշտպանյալի վերաբերյալ որևէ որոշում չկա: Նույնը, ի դեպ, Գլխավոր դատախազությունից հայտնել էին Tert.am –ին: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի փաստաբաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  իրենց պաշտպանյալին  խոշտանգումների ենթարկելու հայցով: Պաշտպանն ասաց, որ «Հաց  բերողը» չի պատրաստվում  դադարեցնել հացադուլը: «Այսինքն՝ նա չի հրաժարվելու իր պահանջից»,- մեկնաբանեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի թողնում իր արյան ճնշումը չափեն, ապա Դավիթ Գյուրջյանն ասաց, որ մի կողմից քաղաքական ակցիա է, մյուս կողմից կա նաև բուժանձնակազմի նկատմամբ անվստահության խնդիր:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Իսկ պատճառը փաստաբանի ձևակերպմամբ՝  այն է, որ բժիշկները 20 օր հետո են «ֆայմել», որ կարելի է տեղափոխվել  քաղաքացիական հիվանդանոց:  

Անուշ Դաշտենց

Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ը
Ամենադիտված