ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 հունիս )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Մեքենաշինական արդյունաբերության աշխատողների օր, Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվիա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:
1915- սկսվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ 7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվել այլ զանազան երկրներ։
1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։
1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
1963– ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:
2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։
2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Շախմատի օլիմպիադայի չեմպիոն:
2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»։
2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անց են կացրել նախապես ծրագրված երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
2016-Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է եղել «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։
2019- Խորհրդարանում հնչել է Էդմոն Մարությանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը, որը ուղղված է եղել ՔԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Ռևազյանին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
79 —վախճանվել է հռոմեկան կայսր Վեսպեսիանը։
1314 —Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և նման կերպ վերականգնել իր երկրի անկախությունը։
1398 —վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։
1497 —Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։
1571 —Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։
1667 —երկրորդ անգլո-հոլլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը հանդիսանում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը և մոտեցրել է պատերազմի ավարտը։
1695 —ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։
1793 —ֆրանսիական կանվետն ընդունել է առաջին ժողովրդավարական սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), Ֆրանսիան դարձել է հանրապետություն։
1812 —Նապոլեոնի բանակն անցնելով Նեման գետը ներխուժել է Ռուսական կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։
1880 —առաջին անգամ հրապարակայնորեն երգվել է «О, Կանադա» երգը։
1893 —նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային Բևեռ։
1916– առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարն անցել է մեկ միլիոն դոլլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1040000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:
1925 —Բեռլինում ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։
1930 —առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։
1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:
1935- ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։
1935 —Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։
1945 —Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։
1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է«թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:
1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։
1968 –ծնվել է իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։
1973 —ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմը ավարտված է։
1978 –վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։
1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։
1990 —Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։
2020- 1945 թվականից հետո պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:
2021 —ԱՄՆ-ի Մայամիում փլուզվել է բարձրահարկ շենք, որի արդյունքում զոհվել է 98 մարդ:
Կ. Խաչիկյան