Պղնձի գինն իջնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղնձի արժեքը չորեքշաբթի, Չինաստանից ստացվող թույլ մակրովիճակագրության եւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թանկացման ֆոնին, իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,32 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 793 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,33 տոկոսով՝ 8 363 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 2,16 տոկոսով՝ 2 195 դոլար, ցինկինը բարձրացել է 2,51 տոկոսով՝ 2 386,5 դոլար։