Ինչ է պատմում քո աչքերի գույնը քո մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿապույտ աչքեր
Կապույտը համարվում է աչքերի ամենագեղեցիկ գույնը: Կապույտ աչքեր ունեցող մարդիկ գրավիչ են: Կապույտ աչքերն ասոցացվում է երիտասարդության հետ: Կապուտաչյա մարդիկ հակված են երկարատև ռոմանտիկ հարաբերությունների: Նրանք բարի են, խելացի և խաղաղասեր:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքերը կարծես լցված լինեն առեղծվածներով և ասոցացվում են կախարդանքի հետ: Կանաչ աչքերով մարդիկ սովորաբար հետաքրքրասեր են և խելացի: Նրանք ունեն կյանքի յուրահատուկ պատկերացում և ձգտում են իրադարձություններով լի կյանք ունենալ: Նրանք նաև խանդոտ են:
Դեղնավուն աչքեր
Նմանատիպ աչքերի գույն ունեցող մարդիկ հազվադեպ են հանդիպում: Նրանք սիրում են ուրախացնել մարդկանց, ինչպես նաև մխիթարել նրանց: Նրանք սիրում են մարդկանց, չեն սիրում քննադատել: Նրանց համար կյանքում ամենակարևորը ընտանիքի պաշտպանվածությունն ու միասնականությունն է:
Շագանակագույն աչքեր
Նրանք շատ ուրախ են և կարողանում են ուրախացնել նաև շրջապատին: Շագանակագույն աչքեր ունեցողները համառ են, նրանցից լավ ղեկավարներ դուրս կգան: Նրան սիրում են բնությունը: Նրանք գեղեցիկ են և սիրում են անսովոր հարաբերություններ, որոնք կտևեն ոչ այնքան երկար: