Պենտագոնը կարող է արգելափակել 80 F-35 կործանիչների մատակարարումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը կարող է արգելափակել Lockheed Martin ընկերության արտադրած մոտ 80 F-35 կործանիչների մատակարարումը զորամասերին, քանի որ գերատեսչությունը հրաժարվում է նոր ինքնաթիռներ ընդունել մինչեւ տեխնիկական փորձարկումների ավարտը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Defense One պորտալը։
Պենտագոնի F-35 ծրագրի ներկայացուցիչ Ռաս Հոմերի խոսքով՝ մատակարարումները կարող են հետաձգվել առնվազն մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր, իսկ ամենաուշը՝ ապրիլ։
Ներկայումս ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը զբաղվում է F-35-ի մի շարք տեխնոլոգիաների թարմացմամբ։ Նախքան նավատորմի՝ թարմացումներ ստանալը, ինքնաթիռները պետք է անցնեն ապարատային եւ ծրագրային ապահովման թարմացման գործընթացը, որը ներկայումս մեկ տարի հետ է մնում ժամանակացույցից: Ծրագրի համաձայն՝ ամեն ամիս թարմացվում է ինը կործանիչ։
«Ամառվա վերջից F-35 ինքնաթիռները, որոնք դուրս են եկել կոնվեյերից եւ թարմացումներ ստացել, չեն ընդունվի այնքան ժամանակ, մինչեւ չհաստատվի դրանց մարտական պիտանիությունը», - ասել է Հոմերը: