Կարեն Անդրեասյանն ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է։ Բանն այն է, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետեւաբար՝ իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր։
helcourt.am կայքում, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, Անդրեասյանն ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող դատավորն է։ Նրան բացասական գնահատական է տվել 29 փաստաբան, միայն մեկն է դրական գնահատել։ Այդ մեկ փաստաբանը Կարո Խաչմանյանն է` «Էյ էմ» իրավաբանական ընկերության աշխատակիցը: Ինչպես գիտեք` այս փաստաբանական գրասենյակը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր՝ 76 վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է, ում լիազորությունները ցանկանում են դադարեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում