ՔՊ-ն խոչընդոտում է, «Ապրելու երկիրը»՝ աջակցում․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում ստորագրահավաքը մեկնարկել է Երևանում, իսկ երեկվանից արդեն՝ նաև Գյումրիում և Վանաձորում: Մեր ունեցած տեղեկություններով, բավական մեծ ակտիվություն է նկատվում, ավելին՝ երբեմն հերթեր են գոյանում ստորագրություն տալու համար: Այդուամենայնիվ, որոշ քպական համայնքապետներ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ շարունակում են խոչընդոտներ ստեղծել:
Մասնավորաբար, մի քանի համայնքապետներ դեռևս հրաժարվում են պատասխանել տարածքներ տրամադրելու գրություններին, իսկ, օրինակ՝ Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում թույլ չեն տվել ստորագրման վայրը ցույց տվող սլաքով պաստառները փակցնել: Որոշ տեղերում աշխատակազմերի աշխատակիցները, ի պատասխան քաղաքացիների հարցերի, թե որտեղ պետք է մասնակցել «Հայաքվեին», «ցրողական» պատասխաններ են տալիս, կան օրինակներ, երբ քաղաքացուն թույլ չեն տվել ներս մտնել, որովհետև նա մարզահագուստով է եղել, այնինչ, «դրեսս-կոդը» միայն աշխատակիցներին է վերաբերում:
Ի տարբերություն ՔՊ-ի, «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ այն համայնքներում (մասնավորաբար՝ Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև), որտեղ նրանք իշխանություն են կազմում, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, կուսակցության համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում