Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ուզում և անում է ամեն ինչ, Հայաստանը զիջում է ամեն ինչ, միջազգային միջնորդները աչք են փակում.Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը հերթական սադրանքի դիմեց Արցախում։ Չնայած Արցախի խորհրդարանի կոչին, Արարատ Միրզոյանը շարունակեց բանակցել Բայրամովի հետ։ Ինչպե՞ս պետք է վարվեր Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող  ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:

Ամերիկյան կողմը բանակցությունները որակեց կառուցողական, իսկ ադրբեջանական սադրանքի համար երկու կողմերին հանդարտության կոչ արեց։ Այս անգամ եւս երկարատեւ բանակցությունները կարծես թե կոնկրետ համաձայնությունների չեն հանգել(համենայնդեպս հրապարակավ այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ)։ Սպասե՞լ այս իրավիճակում սահմանային լարվածության մեծացման։

Առկա բանակցային միջավայրը ես կբնութագրեի որպես «երեք ամեն ինչի» սկզբունքներ, որոնցով փոխարինվեցին հայտնի Մադրիդյան սկզբունքները: Այդ սկզբունքներն են.

     ա. Ադրբեջանը ուզում և անում է ամեն ինչ

     բ. Հայաստանը տալիս է և զիջում է ամեն ինչ       

    գ. Միջազգային միջնորդները աչք են փակում ամեն ինչի վրա

Այս եռանկյան մեջ Ադրբեջանը կարող է ձեռնարկել ցանկացած նոր սադրանք` առանց Հայաստանի կողմից համարժեք դիմադրության և առանց միջազգայիններից վախենալու:

Արարատ Միրզոյան–Ջեյք Սալիվան– Ջեյհուն Բայրամով հանդիպմանը, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ, Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաեւ զորքերի հետքաշման կարեւորությունը: Այս հարցերում հնարավոր կլինի՞ հասնել էական առաջընթացի։

Քանիցս շեշտել եմ, որ հայ-ադրբեջանական օրակարգի զատումը արցախյան բանակցություններից դավաճանություն է ոչ միայն արցախահայության, այլ հայկական ազգային շահերի հանդեպ: Ալեն Սիմոնյան կոչվող թյուրիմացությունը օրերս Արցախին առաջարկել է գնալ և ինքնուրույն բանակցել Ադրբեջանի հետ: Պատկերացնու՞մ եք անբարո ցինիկության աստիճանը: Այսինքն, Նիկոլը նախ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, հետո` Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո` համաձայնում է Բաքու-Ստեփանակերտ իրականում ուղղահայաց հիերարխիկ,  այլ ոչ թե հորիզոնական «երկխոսությանը», մի հատ էլ որոշում է այդ ձևաչափի օրակարգը, սահմանելով ինչ-որ վերացական «իրավունքներ և անվտանգություն» բանաձև, որում, շեշտեմ, չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ահա այս քառաստիճան դավաճանություններից հետո սեփական լողավազանում գանգատուփի պարունակությունը վերջնականապես լվացած «խոսնակը» հանդգնում է փաստացի հեգնել 120.000 արցախահայերին:

Պարոն Աշոտյան, օրերս Փաշինյանը քննիչ հանձնաժողով էր կրկին եկել, որտեղ անդրադարձավ նաև Ձեր քննադատությանը։ Դուք ասել էիք, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորումը նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Փաշինյանն ասել է՝ պետք չէ շփոթել իր ասածները, նա ոչ թե ФСБ –ի մասին է ասել, այլ խաղաղապահների։ Իրականում շփոթմունքի՞ խնդիր կա։

Փաստենք, որ Նիկոլի ծրագրային ստերը ավելի մշակված են և սահուն, քան իր համար անհարմար հարցերին պատասխանելիս արտաբերած աբսուրդը: Ի՞նչ շփոթմունքի խնդիր կարող էր լինել: Հայաստանի ինքնիշխանության կամ ռուսական առաջարկների տեսակետից ի՞նչ տարբերություն, թե ռուսական կոնտինգենտների անունը դրվեր խաղաղապահ, ФСБ-ի զորքեր, թե ансамбль песни и пляски имени Александрова ?. Ուստի Նիկոլի այդ բացատրությունը ևս կեղծիք էր, հերթական ակնբախ  «կռուտիտ»:

Ինչու՞ Ձեր անցած ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր։ Ձեր այս հարցին Փաշինյանը հակադարձեց՝ 2016 թվականին Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք։ Ինչու՞ քառօրյա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ քայլին չգնաց ու ի՞նչ կտար այդ ճանաչում, եթե 44–օրյա պատերազմի օրերին լիներ։

Նիկոլի պատասխանների որակի մասին նախորդ ձևակերպումներս վերաբերում են նախ այս փնթի արձագանքին:  Հիշեցնեմ նրան, որ իմ հոդվածում ես բարձրաձայնել եմ Արցախի հնարավոր ճանաչման հարցի օգտագործումը 44-օրյայի բանակցային թոհուբոհի մեջ: Եվ հենց Սերժ Սարգսյանը այդ դիվանագիտական «Իսկանդերը» օգտագործել է 2016-ին Ապրիլյանի 3-րդ օրը, ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: Բարձրաձայնվել է շատ ուղիղ և կոշտ:

Ես վստահ եմ, որ հենց այդ քայլը, գումարած մեր զինված ուժերի հաջողությունները մարտադաշտում, բերեցին նրան, որ Ապրիլյանը տևեց ընդամենը 4 օր, և ոչ թե 44: Նիկոլի խոսքերում ինքնախոստովանական է այն մոտեցումը, որ նրա մտքով անգամ չի անցել նման բանակցային խոսույթ ձևավորել և օգտագործել պատերազմի ընթացքում Ադրբեջանի վրա իրական միջազգային ճնշում գործադրելու համար:

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ եւ բանակցային հարթակում, եւ սահմաններին։

Նախորդ հարցերից մեկին պատասխանելիս արդեն ներկայացրել եմ «երեք ամեն ինչի» սկզբունքները, որոնք այսօր թելադրում են զարգացումները թե դիվանագիտական, թե դաշտային հարթություններում: Քանի Նիկոլը իշխանություն է և նա է մեզ ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ հետ կշարունակեն վարվել այնպես, ինչպես վարվում են:

1688391055045.jpeg (60 KB)

ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
Ամենադիտված