ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հուլիս )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1813– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1896 -Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:
1921– Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոն չեղյալ համարելով նախկին որոշումը նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։
–Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:
1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
1989 – վախճանվել էհայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:
1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Բացի դա հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը:
2004-ավարտվել է «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը:
2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:
2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել և բերքը կորցրած գյուղացիները փակել են ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:
2019-Նախագահ Արմեն Սարգսյանն ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումներն՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր, Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:
1802 –ծնվել է ռուս ադմիարալ և ծովագնաց Պավել Նախիմովը:
1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։
1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:
1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:
1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:
1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:
1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:
1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:
1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:
1884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:
1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:
1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինին: Այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:
1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիցի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:
1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:
1969– վախճանվել էգերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։
1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:
1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։
1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:
1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլլարի չափով կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:
2012 - Լոնդոնում բացվում է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:
2021 —վախճանվել է ռուս և խորհրդային դերասան և ռեժիսյոր Վլադիմիր Մենշովը:
Կ. Խաչիկյան