Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան․ համատեղ հանգիստ, ֆինանսական անքակտելի կապեր․ Ալեքսանդր Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ․

 

«Հարգելի դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչև սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն և այլն:

2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի  գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Այսպես՝  

Կ.Անդրեասյանը, շարունակել է Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատել են սեփական ստորագրություններով), որն առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

 

Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Բարսեղյանի և Ս.Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջև կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհրդում վարույթների վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է դատավորների իրավունքների կոպիտ խախտումներով: Առնվազն աննախադեպ է եղել տևական ստացիոնար բուժման մեջ գտնվող ու բժշկական փաստաթուղթ ներկայացրած դատավորին հիվանդանոցում ծանուցագիր հանձնելն ու նիստին ներկայանալու՝ նույնիսկ քրեական վարույթներով չհանդիպող պարտադրանքը: Վարույթների ընթացքում ի թիվս այլ սահմանադրական երաշխիքների, սկզբունքների խախտումների, առանձնահատուկ հանդգնությամբ են դրսևորվել լիազոր մարմնի՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի՝ ո՛չ գործնական, ո՛չ աշխատանքային հանդիպումներն ու համատեղ հանգստի մեկնելը, ինչը բացահայտվել է ոչ թե իրենց կողմից դատական նիստի ընթացքում (ի հակադրումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի), այլ՝ մամուլի կողմից:

 

Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին: ԿԿՀ-ն առաջարկել է նախարարությանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ, հակասահմանադրական ուժ տալու առումով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նույնիսկ հանձնաժողովի առաջարկությունները դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո ընդունելու դեպքում, հաստատվելու են միայն խտրական վերաբերմունքի առկայությունը ու դրա հնարավոր չեզոքացումը հետագայում, մինչդեռ նույնիսկ դա չի վերացնելու պետության համար վերահաս մարտահրավերները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ հակասահմանադրական կիրառման առումով:

Հուլիսի 3-ին դադարեցվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:

 

ԲԴԽ-ն առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա ազատ խոսքի իրացման սահմաններին վերաբերող գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշում է կայացրել՝ նախապես հրապարակելով վերագրվող խախտման բնույթը դռնբաց դատական նիստում: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

 

Տվյալ պահին չանդրադառնալով աննախադեպ խախտումներին՝ հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի և 2 դատավոր անդամի մասնակցությամբ՝ Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով:

 

Ավելին՝ միայն նիստերի արձանագրությամբ մասնավորապես՝ ապացուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն վարույթին ներգրավված փաստաբաններին դատական նիստին մասնակցելու արգելք սահմանելու հրամանի արձակումը, իսկ նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավի արտահայտումը՝ դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն «շնորհելով» դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու՝ բոլոր փուլերը 17 րոպեում ավարտելու հնարավորություն:

 

Կարեն Անդրեասյանն ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ

դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նաև վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն՝ հանելով նրանց տված հարցերը և առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր և հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը:

 

Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները, ովքեր չեն նշանակվել կամ ընտրվել թափանցիկ, արժեքային (որակավորման) չափանիշների հիման վրա և նշանակումներն անհամատեղելի են եղել Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականի հետ, ինչն արձանագրվել է նաև դատավորների Եվրոպական միության հունիսի 2-ի հայտարարությամբ, գործնականում ապացուցում են հեղինակավոր կառույցների մտահոգությունները. գործընթացներում դրսևորում են ոչ բարձր մասնագիտական պատրաստվածություն ու անկախության ցածր մակարդակ: Առավել մտահոգիչ է առանձին դատավոր անդամների վարքագիծը՝ անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու գործընթացում: Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, առանձին անդամների վարքագիծը ոչ թե երաշխավորում են դատավորների անկախությունը և օրինակ հանդիսանում, այլ սպառանալիք են դատական իշխանության անկախության համար՝ տարածելով նաև ահաբեկման մթնոլորտ համակարգում:

 

Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ՝ օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով և դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով՝ լեփ լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների և դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ:

 

Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ»:

 

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»
Ամենադիտված