Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում հերթական անգամ սուբվենցիոն ծրագրերի իրկանացման համար գումար հատկացրեց: Այս անգամ դրանք վերաբերում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող ծրգրերին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Այստեղ ծրագրեր կան եւ 2021 թվականից, եւ 2022 եւ 2023: Ընդհանուր գումարը 1 մլրդ 623 մլն դրամ է: Նաեւ այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել եւ վերադարձնում ենք պետական բյուջե:
Ծրագրերը 13 համայնքներում են, ընդհանուր առմամբ, 17 սուբվենցիոն ծրագիր է: Բաշխվածությունը հետեւյալն է՝
Արարատի մարզ՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ,
Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ,
Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ,
Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ,
Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ,
Վայոց Ձորի մարզ՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ»:
Սանոսյանը հավելեց, որ այս որոշմամբ կունենանք 10,6 մլրդ դրամ, որ հունվարից սկսած կառավարությունը իր մասնաբաժինը հատկացրել է 185 սուբվենցիոն ծրագրի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց այդ բոլոր ծրագրերը: