Ինչո՞ւ է ՊՆ-ն պայմանագիր կնքել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ.«Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, 70 հոգու համար ֆուրշետ է կազմակերպվել։
ՊՆ-ից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ովքեր են մասնակցել միջոցառմանը, քանի հոգի, ինչու է հունիսին կազմակերպել նման միջոցառում։ Եւ բացի «Արկածախնդիր» ՍՊԸ-ից այլ ընկերություններ մասնակցե՞լ են մրցույթին, ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն։ Այս պարզ հարցերին, որոնց կարելի է մի քանի ժամվա ընթացքում պատասխանել, ՊՆ-ից օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն պատասխանել, ավելին՝ գրություն ենք ստացել, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում։
Հավանաբար, 30-օր է անհրաժեշտ՝ ողջամիտ բացատրություն գտնելու համար, թե այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը, կամ արդյոք արժե՞ր «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում