«Ապրելու երկիրը»՝ հանուն Երևանի և մարզերի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ապրելու երկիր» կուսակցությունն Երևանի ավագանու ընտրություններից առաջ ապացուցում է, որ մտահոգված է ոչ միայն Երևանի խնդիրներով, այլ նաև այն համայնքների, որտեղ կուսակցությանը հաջողվել է վերցնել իշխանությունը։
«Համայնքներում ցանկացած խնդիր լուծելի է, եթե կան սրտացավ համայնքին և ժողովրդին նվիրյալ, փորձառու ղեկավարներ»,- նշում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ Ալավերդու ղեկավարումը ստանձնելուց հետո իրենց թիմակից Արկադի Թամազյանի նախաձեռնությամբ արդյունավետորեն լուծվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին հենց բնակիչներն են փաստում, իսկ որպես առաջնային հիմնահարց, տրանսպորտային ցանցի արդիականացումը մշտապես եղել է «Ապրելու երկրի» ուշադրության կենտրոնում։
Ալավերդի համայնքն արդեն նոր միկրոավտոբուսներ ունի, դրանց մի մասը պատրաստ է սպասարկելու բնակիչներին ապահովելու նրանց հարմարավետ և ժամանակին տեղաշարժը։ Ըստ Մանե Թանդիլյանի ՝««Ապրելու երկիրը» սկսում է համայնքներից, ապրելը պետք է դառնա յուրաքանչյուրի համայնքը, գյուղը, քաղաքն ու միջավայրն, այդպիսին է ապրելու երկիր կառուցելու մեր տեսլականն ու ռազմավարությունը»,- նշում է կուսակցության նախագահը։
Ըստ էության, մարզերի և համայնքների զարգացման հայեցակարգ այսօր միայն «Ապրելու երկիր» կուսակցությունն է ներկայացնում, այլ քաղաքական ուժեր, այդ թվում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը զավթել է իշխանությունը համայնքների մեծ մասում, հստակ որևէ տեսլական չունեն, աշխատում են ընդամենը պետական սուբսիդիաները վատնելով և այս ու այն րոպեական խնդիրները լուծելով, մինչդեռ իրական որակյալ կեցություն ապահովելու համար հարկավոր է ոչ միայն օրվա օպերատիվ խնդիրները լուծելն, այլ նաև բնակիչների ապագայի իրական մոտեցումներ և ռազմավարություն ներկայացնելը։
Եվ այս հանգամանքը փաստում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կարող է լրջագույն բարեփոխումներ իրականացնել նաև Երևան քաղաքում, որտեղ ռեսուրսներն ավելի շատ են, հնարավորություններն ավելի մեծ։ Ճոպանուղու և Երևանի Երիտասարդական պալատի վերականգման նախագծերն ընդամենը մի փոքր մասն են, որը կուսակցությունը կարող է առաջարկել երևանցիներին։
Նարինե Երկնափեշյան