Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ, առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր: Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներդրումային ծրագրերով Երևանում այս տարի կանցկացվի 25 կմ գազատար, որից 12.2 կմ-ն արդեն պատրաստ է, 9 կմ ջրագիծ և 1.4 կմ կոյուղագիծ, 101 բազմաբնակարան շենքում էլ կփոխարինվի 17.2 կմ մալուխ:
«Նորակառույցներում, վստահաբար, գազամատակարարման ու ջրամատակարարման մեծ խնդիրներ են եղել և, կարելի է ասել՝ այս տարի այդ աշխատանքների գերակշիռ մասը կարող ենք ավարտված համարել: Մեծ ծավալի աշխատանքները բերում են նաև մեծ ծավալի խնդիրներ քաղաքային կյանքում, երթևեկության մեջ և, հետևապես, նվազագույնը, որ կարող ենք անել, պատշաճ կահավորելն է և հետևելը, որ այդ կահավորումը լինի չափորոշիչներին համապատասխան: Երևանցիներն արժանի են ավելի լավ վերաբերմունքի»,- ընդգծեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: