Կծու սնունդը երկարացնո՞ւմ է մարդու կյանքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵթե դուք Ձեր սննդակարգը չեք պատկերացնում առանց կծու ուտեստների և առավել հաճախ եք օգտագործում, ապա դուք երկարակյաց եք համարվում, հայտնում է Medical Daily-ն:
Համեմունքների օգտակար հատկությունների մասին դեռ նախկինում էր հայտնի, սակայն հիմա գիտնականները կապ են գտել կերած կծու սննդի քանակի և մահվան ռիսկի միջև:
Բժիշկների, դիետոլոգների և կենսավիճակագրության մասնագետների միջազգային թիմը հավաստիացնում է, որ կծու սննդի սիրահարների դեպքում, որոնք այն ուտում են շաբաթական 1-2 օր, մահվան ռիսկը 10%-ով փոքր է նրանց համեմատ, ում սննդակարգում կծու ուտելիքներ չկան:
Իսկ նրանց դեպքում, ովքեր շաբաթական 3-7 օր կծու սնունդ են օգտագործում, մահվան ռիսկը կրճատվում է 14%-ով:
Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 490.000 մարդու 2004-2008թթ. տվյալներ: Փորձի մասնակիցները պատասխանել են ընդհանուր առողջության, ֆիզիոլոգիական ցուցանիշերի և տարբեր տեսակի սննդի օգտագործման մասին հարցերի, ներառյալ՝ կծու սնունդը, ալկոհոլը, միսը և բանջարեղենը:
Մահվան ռիսկի նվազման և կծու սննդի միջև կապ կա և´ կանանց, և´ տղամարդկանց դեպքում, այն ավելի ուժեղ է ալկոհոլ չօգտագործողների դեպքում: Պարզվել է՝ կծու սնունդ օգտագործողների դեպքում նվազ է քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդության, շնչառական համակարգի հիվանդությունների, դիաբետի ռիսկը:
Որոշ մասնագետները նշում են, որ կծու սնունդը բարելավում է արյան շրջանառությունը, լայնացնում անոթները, իջեցնում ճնշումը եւ անգամ օգնում պայքարել սթրեսի դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: