Դրսից քաղտեխնոլոգներ են գալու. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է կրեատիվ քարոզարշավ իրականացնել Երեւանում: Իհարկե, Մանե Թանդիլյանը վաղուց է այդ գործն անում, սակայն ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում որոշել են բում անել: Քարոզարշավի իդեոլոգներն ասում են, որ անգլիացի քաղտեխնոլոգներ են ժամանելու, եւ չի բացառվում, որ քարոզարշավին անձամբ Ռուբեն Վարդանյանը մասնակցի, ում անվան հետ, հիշեցնենք, կապում են այս կուսակցությունը։
Հայաստան են հրավիրելու նաեւ ներդրողների՝ օդի մաքրման, աղբի վերամշակման գործարանի, ճոպանուղու կառուցման նախագծերի հետ կապված: Նրանք անձամբ են ներկայացնելու իրենց ծրագրերը՝ փորձելով երեւանցիներին վստահեցնել, որ իրենց թեկնածուի խոստումները թղթի վրա չեն մնալու, որ հաղթանակի դեպքում ներդրումներ են անելու եւ Երեւանը վերածելու են դրախտավայրի։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցության մարզային կառույցներից` մոտ 20 համայնքից, մարդիկ են գալու Երեւան` յուրաքանչյուր համայնքից 50-ական հոգի, այսինքն` մոտ հազար մարդ մասնակցելու է քարոզարշավին: Այս որոշումը կայացվել է «Ապրելու երկրի» քաղխորհրդի վերջին նիստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում