Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գնաճային ճնշումները պահպանվում են. իսկ ո՞ւր են այդ բոլոր աննախադեպ ցուցանիշներն ու հոսքերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձել ենք հուլիսի 1-ից կենսաթոշակների, նպաստների բարձրացմանը, խոսել հունիսին արձանագրված գնանկման միտումների ու ազդեցության մասին։

«Հաշվի առնելով այն սոցիալական ծանր իրավիճակը, որն արդեն ավելի քան 2 տարի կա, եկամտի ցանկացած ավելացում դրական է, բայց, այդուհանդերձ, չենք կարող օբյեկտիվ չլինել ու չասել, որ իրականում սոցիալական խնդիր առանձնապես չի լուծվելու։ Գուցե որոշակիորեն ինչ-որ չնչին հարցեր լուծվեն, բայց սոցիալական խնդիր չի լուծվելու։ Այս առումով բավական է դիտարկել հուլիսի 1-ից բարձրացված նվազագույն կենսաթոշակի չափը և նվազագույն պարենային զամբյուղի արժեքը։ Թեպետ այդ բարձրացման արդյունքում նվազագույն կենսաթոշակը մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղի արժեքին, բայց դեռ ամբողջությամբ չի ծածկում կենսապահովման անհրաժեշտ ծախսերը»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը՝ շեշտելով, որ այլ խնդիր ևս կա։

«Հասկանալի է, որ մարդու բարեկեցիկ կյանքի ու նվազագույն կենսապահովման կարիքների համար նվազագույն կենսաթոշակի և նվազագույն պարենային զամբյուղի՝ միմյանց համարժեք լինելը բավարար չէ։ Առօրյայում հարակից այլ ծախսեր կան։ Գնահատելու համար՝ արդյոք եկամուտների աճը առաջանցիկ է գնաճից, իշխանության կողմից համեմատությունը սպառողական գների ինդեքսի ցուցանիշով և եկամուտների միջինացված աճով է իրականացվում։ Բայց երբ խոսում ենք սպառողական գների ինդեքսի մասին, միշտ պետք է հիշել, որ խոսքը միջինացված ցուցանիշի մասին է, որի ներքո, օրինակ՝ բանջարեղենի գները 40 և ավելի տոկոսով են աճել, մսամթերքինը՝ 10 և ավելի տոկոսով։ Շուրջ մեկ տարվա ընթացքում հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գնի երկնիշ աճ է գրանցվել։ Առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների դեպքում ևս գները բարձրացել են, և, հետևաբար, այս տեսանկյունից առաջանցիկ եկամուտների աճի համարժեքության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Լ. Ամիրխանյանը։

Կենսաթոշակների, նպաստների բարձրացումների ֆոնին փորձագետը դրական հանգամանք առանձնացրեց. «Խոսքը վերջին բարձրացումների և գնաճային ճնշումների որոշակի նվազման զուգադիպության մասին է։ Այս հանգամանքը մի փոքր մեծացնում է բարձրացումների նշանակությունը, բայց այստեղ ևս ռիսկեր կան։ Մասնավորապես, գնաճի առումով մենք դեռ չենք գտնվում այնպիսի փուլում, երբ կարող ենք վստահ լինել, որ երկու և ավելի տարի տևած շարունակական գնաճային միջավայրն արդեն թուլացել է, գնում ենք հակառակ ուղղությամբ, կա անկման միտում։ Այսօր գնանկում կա, բայց դեռ չունենք վստահություն, որ այն կշարունակվի։ Հակառակը՝ մեր տնտեսությունում և տնտեսության շուրջ տեղի ունեցող զարգացումները հաշվի առնելով՝ լրացուցիչ գնաճային ճնշումների մարտահրավերները դեռ պահպանվում են։ Մասնավորապես, ծառայությունների գները դեռ բարձր մակարդակում են։ Բացի այդ, նաև համախառն պահանջարկի գեներացիայի կանխատեսելիությունն է բավականին բարձր, այսինքն՝ արտաքին գործոններով պայմանավորված՝ լրացուցիչ պահանջարկի ձևավորում, ինչն ածանցյալ կերպով նաև գնաճի վրա է անդրադառնում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մյուս գործոնը դրամի արժևորումն է։ «Դրամը դեռևս ամրապնդված է, ինչը թեպետ երկակի ազդեցություն է ունենում, բայց, այնուամենայնիվ, նաև գնաճային լրացուցիչ ճնշում կարող է առաջացնել։ Ընդհանուր առմամբ, բոլոր այն գործոնները, որոնք 2022-ին սրեցին գնաճային ճնշումները, այսօր գուցե որոշակիորեն մեղմվել են, բայց չեն չեզոքացել, դրանք՝ որպես մարտահրավեր ու ռիսկ, դեռ պահպանվում են։ Պետք է հաշվի առնել, որ այս շրջանը մի շարք ապրանքների, այդ թվում՝ միրգ-բանջարեղենի առումով համեմատաբար մատչելի է։ Երկու ամիս անց ավելի ցուրտ եղանակային շրջան է լինելու, և, ելնելով սեզոնային առանձնահատկություններից, կարծես, գնաճային ճնշումներ դեռ սպասվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս տեսանկյունից ևս սոցիալական խնդիրներն առանձնապես չեն լուծվելու։

Անդրադառնալով իրավիճակի հնարավոր լուծումներին՝ նա շեշտեց. «Մի կողմից՝ հանրության շրջանում անընդհատ եկամուտներն ավելացնելու օբյեկտիվ պահանջ է առաջանում, մյուս կողմից՝ կա նաև խնդրի հակառակ կողմը՝ պետություն, պետական ռեսուրսներ, միջոցներ։ Ես քաղաքական կամքն ու կառավարման որակները մի կողմ եմ թողնում, որովհետև եթե այս իշխանության պարագայում դա քննարկենք, ո՛չ որևէ առաջարկով ենք հանդես գալու, ո՛չ էլ որևէ գործողություն ենք ակնկալելու իրենցից։Մեծ հաշվով, անում են այն, ինչ ուզում են։ Մինչդեռ միջազգային պրակտիկայում օրինակելի մի մոդել կա՝ եկամուտների ինդեքսացիան։ Այս մասին արդեն ավելի քան 2 տարի է՝ բարձրաձայնում ենք. այն պահից, երբ հասկանալի էր, որ գործ ունենք երկարաժամկետ գնաճային իրավիճակի հետ, գործողություններ ու քայլեր պետք է դիտարկվեին։ Եկամուտների ինդեքսացիան այն գործողությունն է, որն իրականացվում է կառավարությունների կողմից՝ ինչ-որ իրավիճակներում մարդկանց եկամուտների կորստի փոխհատուցումն ապահովելու համար։ Գնաճն ամենատարածված իրավիճակներից է, որի ժամանակ միջազգային պրակտիկայում կիրառվում է եկամուտների ինդեքսացիան։ Գնաճի պարագայում մարդկանց եկամուտները նվազում են, և այդ վնասի փոխհատուցման համար տարբեր երկրներում կիրառվում է ինդեքսացիայի գործիքակազմը»։

Հայաստանի պարագայում, փորձագետի խոսքով, չունենալով օրենսդրական հիմքեր, որպես այդպիսին, ինդեքսավորման ինստիտուցիոնալ տեսակը չի կիրառվում։ «Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները պարբերաբար բարձրացվել են, ինչը գուցե ինչ-որ տեղ կարող ենք որպես մասնակի ինդեքսավորման տեսակ ընկալել։ Այդուհանդերձ, եթե այն լինի ինստիտուցիոնալ գործիքակազմով, յուրաքանչյուր անգամ գնաճային որոշակի շեմի հասնելու դեպքում այն կիրառելու ակնկալիք կլինի։ Մինչդեռ 2022-ին, երբ գնաճն առաջանցիկ էր, ինդեքսավորման պրակտիկան չկիրառվեց։ Առնվազն իրավունք կար ենթադրելու, որ կիրառվում էին միայն իրավիճակային լուծումներ, օրինակ՝ որոշ քաղաքական գործընթացներին ընդառաջ»,-հավելեց նա։

Իսկ թե ինչպես է ստացվում, որ կառավարությունը «պատմական ռեկորդներ» է արձանագրում, բայց կենսաթոշակներն ու նպաստները չնչին են բարձրանում, Լիլիա Ամիրխանյանը նկատեց. «Սա, բնականաբար, խնդիր է, այստեղ հակասությունների բավականին մեծ փունջ կա։ Նույն հասարակության շրջանում հարց է առաջանում՝ «եթե մեզ մոտ ամեն ինչ այդքան լավ է, ապա նվազագույն կենսաթոշակը ինչո՞ւ բարձրացավ ընդամենը 3000 և ոչ թե, օրինակ՝ 30 հազար դրամով», ինչը միգուցե իր համար նշանակալի իրավիճակ կփոխեր։ Այս հարցադրման պատասխանը պետք է տրվի, բայց չի տրվում։ Ինչ-որ բացատրություններ ներկայացնելու փորձեր արվեցին, որոնք միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չեն տալիս։ Քաղաքացին գրեթե ամենօրյա ռեժիմով լսում է, թե՝ աննախադեպ ցուցանիշներ, ֆինանսական հոսքեր ունենք, փողի խնդիր չունենք և այլն»։

Վերոնշյալ հարցադրման պատասխանները, ըստ փորձագետի, իրականում մի քանիսն են. «Առաջին՝ գուցե չունենք աննախադեպ հոսքեր, որոնց մասին խոսում են, և բոլոր վիճակագրական ցուցանիշները գուցե մանիպուլ յացիա են։ Երկրորդ տարբերակով՝ գուցե ունենք այդ հոսքերը, բայց դրանք, գիտակցված, թե չգիտակցված, չեն ուղղվում համապատասխան ուղղություններ։ Երրորդ՝ չկա միջոցները արդյունավետ կառավարելու փորձ, ունակություն կամ կամք։ Իսկ միջին վիճակագրական քաղաքացու համար որևէ տարբերություն չկա՝ կամքի, ունակության, թե փորձի բացակայությունն է պատճառը, քանի որ եթե իշխանություն ես, սեփական հանրության նկատմամբ պատասխանատվություն ունես։ Մինչդեռ ամեն օրվա կտրվածքով ինչ-որ հայտարարություններ են արվում, բայց արդյունքն ընդամենը նվազագույն կենսաթոշակի, նպաստների չնչին բարձրացումն է, որն իրականում սոցիալական խնդիր առանձնապես չի լուծում»։

Մեր զրուցակցի խոսքով, ինդեքսացիայի գործընթացը ռիսկեր ունի, առաջինը պետության հնարավորությունների խնդիրն է. «Հակադարձելով՝ կարող են նշել, թե մեր պետությունը ինդեքսացիա իրականացնելու համապատասխան միջոցներ չունի։ Ու այստեղ բախվում ենք նույն խնդրին՝ այդ դեպքում ո՞ւր են բոլոր աննախադեպ ցուցանիշները, աննախադեպ հոսքերը, որոնց մասին խոսում էիք։ Մեր պարագայում եկամուտների գոնե մասնակի ինդեքսացիա իրականացնելու հնարավորությունը, կարծես, ունենք, որովհետև մեզ ասում են, որ ամեն ինչ աննախադեպ է»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված