Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍվերդլովսկի շրջանի Շայդուրիխա գյուղում երեկվանից հրդեհը պատել է անտառը, այնուհետ տեղափոխվել բնակելի շենքեր։ Մինչ երեկո այն տեղայնացվել է, սակայն մարումը դեռ շարունակվում է․ ուժեղ քամու պատճառով հրդեհի տարածման վտանգ կա։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 41 շինություն, 35 մարդ մնացել է անօթեւան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ հրդեհը շուտափույթ մարելու համար։
Հայտնի է, որ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով։