Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակը սփյուռքի դպրոցները մեկ աղբյուրից սնելն է. շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

«Ծրագրի հիմնական խնդիրը կրթադաստիարակչական և մանկավարժական մեթոդների միասնական մոտեցում ունենալն ու սփյուռքին մեկ աղբյուրից սնելն է: Մեր նպատակն է Հայաստանում ձեռք բերված մանկավարժական գիտելիքը, մեթոդիկան, կիրառելի գործիքները փոխանցել նաև սփյուռքում աշխատող մեր գործընկերներին»,- նշել է ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:

Վերապատրաստման ծրագրին այս տարի դիմել է 167 ուսուցիչ, որոնցից ընտրվել է 60-ը՝ տարբեր սկզբունքներով: Կարեն Մնացականյանի տեղեկացմամբ՝ ամենաշատ դիմողներ եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ պայմանավորված հայ համայնքի մեծությամբ. «Շուրջ 60 հոգի դիմել է միայն Ռուսաստանից: Այս տարի մեզ զարմացրեց Հնդկաստանի հայ համայնքը, որը թեև փոքր է, բայց մեծ հետաքրքրության և ակտիվ գործունեության արդյունքում ևս դիմել է ծրագրին և ընտրվել»:

Դիմողների ընտրության սկզբունքներից են մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը, ինչպես նաև ԿԳՄՍՆ վերապատրաստման ծրագրերում վերջին 3 տարի ընդգրկված չլինելու հանգամանքը:

«Մեր խնդիրը ոչ թե մասնագետ պատրաստելն է, այլ մասնագետներին մեթոդական աջակցություն տալը»,- եզրափակել է Կարեն Մնացականյանը:

Մասնագիտությամբ շինարար-ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Պողոսյանն էլ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջա նահանգի Ատլանտա քաղաքից՝ մասնակցելու ծրագրի «Տնօրենների վերապատրաստում»  դասընթացին՝ որպես հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն: «Դպրոցը ստեղծվել է 2021 թ. սեպտեմբերի 12-ին: Այս պահին դասավանդում ենք հայոց լեզու՝ գրել, կարդալ, պատմություն և երգ: Պլանավորում ենք ավելացնել նաև պարը»,- ասում է Ատլանտայի հայկական դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ դպրոցի ստեղծման սկզբնական փուլում եղել են դժվարություններ, որոնք, սակայն, դարձել են հաղթահարելի Հայաստանի հետ կապը պահելու արդյունքում: ԿԳՄՍ նախարարությունն ապահովել է գրականությամբ ու անհրաժեշտ նյութերով, իսկ հաջորդ քայլը պետք է լիներ վերապատրաստման ծրագրին մասնակցելը:

«Դպրոց այս պահին հաճախում է 4-14 տարեկան 25 աշակերտ՝ 3-խմբով, որոնց դասավանդում է 4 ուսուցիչ: Համայնքը փոքր է, բայց զարգացող, և հույս ունենք՝ թիվը կմեծանա»,- ասում է Արմեն Պողոսյանը: Փաստելով, որ ոչ միայն ծնողները, այլև հենց երեխաներն են շահագրգռված հաճախել դպրոց՝ նա հիշում է. «Կային երեխաներ, որոնք այլևս չէին գալու դպրոց, որովհետև ծնողը ծանրաբեռնված էր և չէր հասցնում: Այդուհանդերձ, երեխաները պարտադրեցին ծնողներին չընդհատել իրենց ուսումը և շարունակեցին հաճախել դպրոց»: Ատլանտայի հայկական մեկօրյա դպրոցում տարվա ընթացքում առնվազն 2 միջոցառում է կազմակերպվում, որին հրավիրվում և մասնակցում են նաև դպրոց չհաճախող հայ երեխաները, ինչը ոգևորում է նրանց՝ սովորելու հայերեն: Վերապատրաստման նպատակով Հայաստան է ժամանել ոչ միայն տնօրենը, այլև ուսուցիչներից մեկը՝ «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացին մասնակցելու նպատակով:

Քրիստին Մարաշլյանը, որը դասական սփյուռքից է, ներկայացնում է Լիբանանի Մխիթարյան վարժարանը, վերապատրաստվում է «Ուսուցում մանկապարտեզում» ծրագրով: Դպրոցն ամենօրյա է, տարբեր խմբերում հաճախում են 15-20 աշակերտ: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը բարելավում է մեր գիտելիքը և մանկավարժական գործունեության որակը: Մենք ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք ենք ձեռք բերում, ինչն անմիջապես կապում ենք մեր դպրոցական ծրագրին,- ասում է Քրիստին Մարաշլյանը և հավելում,- գիտելիքից զատ՝ շատ կարևոր է աշխարհի մյուս ծայրում ապրող և դասավանդող մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը, ինչի շնորհիվ նոր հմտություններ ենք ձեռք բերում, տարբեր իրավիճակների ենք ծանոթանում»: Լիբանանահայ ուսուցիչը վստահ է՝ կվերադառնա սփյուռք գիտելիքի մեծ պաշարով, և հայրենիքի հետ շփմամբ հարստացած, որը կծառայեցնի՝ ի նպաստ համայնքի և դպրոցի զարգացման:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում, բացի բուն դասընթացներից, մանկավարժների համար կազմակերպվում են այցեր պատմամշակութային վայրեր և մշակութային օջախներ:

Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը կտևի մինչև հուլիսի 28-ը:

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ»
Ամենադիտված