Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փայտիկներ ուտելու համար

ՖՈՏՈ

Ներկայումս ինչպես ռեստորանում, այնպես էլ տնային պատվերների ժամանակ բավականին հանրահայտ սնունդ է  սուշին և տարատեսակ ռոլլիները (գլանափաթեթներ): Այդ սննդատեսակները սիրում են համտեսել ավանդական ճապոնական խոհանոցի շատ երկրպագուներ: Այս ուտեստների օգտագործման համար անփոխարինելի ատրիբուտ է, իհարկե, ուտելու համար նախատեսված փայտիկները (չինական փայտիկներ, կամ պարզապես փայտիկներ): Ներկայումս Ասիայում փայտիկները սնունդ ընդունելու հիմնական հարմարանքն են հանդիսանում: Չինաստանում, Կորեայում, Վիետնամում և Ճապոնիայում դրանք անգամ մշակույթային խորհրդանիշ են: 
Փայտիկների պատմությունը սկսվել է մ.թ.ա. 3-րդ դարում Չինաստանում, իսկ  Յայոյի շրջանում (մ.թ.ա. 300-250) դրանք հայտնվել են նաև Ճապոնիայում: Ի սկզբանե փայտիկները պատրաստել են բրոնզից, չափսերով եղել են ավելի երկար և հիմնականում օգտագործվում էին ուտեստների պատրաստման ընթացքում որպես խառնիչ։ Հետագայում, փայտիկներն ուտելու համար սկսել են օգտագործվել մեր թվարկության 400-500 թվականներից սկսած: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է եղել բնակչության թվի արագ աճի հետ. մթերքը բոլորի համար չի հերիքել, և բնակիչներն այն կտրտելով բաժանել են փոքր մասերի, որպեսզի արագ եփվի և հնարավոր լիներ բաժանել մեծ թվով մարդկանց: Այդ մանր կտորները հեշտ էր բռնել փայտիկներով, որոնց պատրաստումը շատ հեշտ էր և ոչ ծախսատար: Այդ է պատճառը, որ նորամուծությունն արագորեն տարածվել է ողջ երկրում:  Մի քանի հարյուրամյակների ընթացքում փայտիկները տարածում են գտել հարևան երկրներում՝ Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում: Չինական դինաստիաների թագավորության ընթացքում արիստոկրատական ընտանիքներն արծաթե փայտիկներով են սնվել՝ հույս ունենալով այդ կերպ խուսափել թունավորումից: Նրանք կարծել են, որ թունավոր նյութերի հետ շփման ընթացքում արծաթը սևանում է: Ճապոնիայում  փայտիկները պատրաստել են տարբեր չափսերի՝ առանձնացնելով տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Վիետնամում փայտիկները պատրաստել են արմավենու փայտից։ 1878 թվականից առաջին անգամ Ճապոնիայում ստեղծել են մեկանգամյա օգտագործման փայտիկներ։ Ներկայումս փայտիկներ պատրաստում են  տարբեր նյութերից՝ փայտից, մետաղից, պլաստմասսայից և անգամ ոսկորից: Դրանք լինում են տարատեսակ, նախշազարդ կամ առանց նախշի, բութ կամ  սուր, միանգամյա օգտագործման կամ բազմակի օգտագործման համար: Ճապոնիայում ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են օգտագործել փայտիկներ վաղ տարիքից: Սա զարգացնում է ձեռքերը և, որպես արդյունք երեխայի ուղեղը: Զարմանալի չէ, որ ծնվելուց 100 օր անց երեխային փայտիկներ տալու ավանդույթ գոյություն ունի: Ի վերջո, դա ոչ միայն ուտելու հարմարանք է, այլև ամուլետ, որը հաջողություն է բերում: 
Առաջին անգամից սովորել օգտագործել փայտիկներ հեշտ չէ: Անհրաժեշտ է որոշակի փորձ: Փայտիկներ օգտագործելու   համար կա հատուկ վարվելակարգ: Չի կարելի այն մտցնել ջրով լի բաժակի մեջ, խփել դրանցով սեղանին, լիզել և այլն: Վերջերս Baidu ընկերությունը ստեղծել է Kuaisou անվանմամբ ինովացիոն չինական փայտիկներ՝ ուտելիքի համար, որոնք հատուկ հաղորդիչների օգնությամբ կարող են որոշել սննդամթերքի որակը: Օրինակ՝ փայտիկը բուսական յուղի մեջ թաթախելու դեպքում այն սմարթֆոնին հաղորդագրություն է ուղարկում դրա պիտանելիության մասին: Փայտիկի վրա կարմիր լույս է վառվում, եթե բուսական յուղը հին է: Իսկ եթե ուտելիքն անվտանգ է, վառվում է կապույտ լույս: Սակայն  առայժմ հայտնի չէ՝ այդ փայտիկները կունենա՞ն զանգվածային արտադրություն, թե չէ:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

 

Անգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան
Ամենադիտված