Կրեմլում պատասխանել են առանց Պուտինի Ալպեր այցի մասին Շոլցի խոսքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր գնա Ալպեր տուրիստական արշավի, քանի որ իր հանգստյան օրերն անցկացնում է Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերը։
Ավելի վաղ Շոլցը բավարական Ֆյուսեն քաղաքի բնակիչների հետ զրույցում ասել է, որ չէր գնա Ալպեր Պուտինի հետ։
Պեսկովը նշել է, որ չգիտի, թե ինչ կլիներ, եթե Պուտինը Շոլցի հետ Ալպեր գնար։
«Դուք գիտեք, թե ինչպես է իր հանգստյան օրերն անցկացնում նախագահը, եւ, միանշանակ, ոչ Ալպերում, այլ մեր երկրում»,-ասել է Պեսկովը։