Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության բռնազավթումը «ժողովրդավարության չեմպիոնի» կողմից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ նոր էր ընտրվում վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրի կառավարման սուպերվարչապետական համակարգը վերացնելու և ավելի հավասարակշռված համակարգ ներդնելու մասին։ Ժամանակին նա նաև առիթը բաց չէր թողնում՝ հայտարարելու սահմանադրությամբ նախագահին տրված նեղ լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Հենց կառավարման համակարգը հավասարակշռված դարձնելու մոտեցումով էր պայմանավորված, որ տրվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը։ Արդեն մի քանի տարի շարունակ սահմանադրական բարեփոխումների գործընթացը եփվում է, այդ նպատակի համար ստեղծված հանձնաժողովներն աշխատում են, իսկ գործն այդպես էլ գլուխ չի գալիս, ինչն էլ պարզ է դարձնում, որ այս օրակարգն այլ նպատակ է հետապնդում։

Փաշինյանը իր «սկզբունքներին» հավատարիմ չէր լինի, եթե չհայտարարեր մի բան ու դրան հակառակ այլ բան չկատարեր։ Նա ոչ միայն ատամներով պահում է սուպերվարչապետական համակարգը, այլև ժամանակի ընթացքում իր իշխանական լծակներն օգտագործում է վարչապետի ինստիտուտը նոր լիազորություններով օժտելու համար։ Օրինակ՝ վերջին այդպիսի դեպքն էլ ԱԺ-ում ներկայացված այն օրենքի նախագիծն էր, որով վարչապետն իրավասություն է ստանում ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը։ Այս լիազորությունը կարող էր տրվել այլ ինստիտուտի, բայց դա կհակասեր Փաշինյանի՝ սուպերվարչապետական համակարգը հիպերվարչապետական համակարգի վերածելու մտադրությանը, երբ պետք է, որ բոլոր կարևոր խնդիրների լուծման թելերը կենտրոնանան իր ձեռքում։

Այդուհանդերձ, Փաշինյանին չեն գոհացնում միայն վարչապետի լիազորությունները, նա իշխանություն ու վերահսկողություն է ցանկանում ունենալ բոլոր առանցքային ոլորտներում, քանի որ նրա քաղաքական վախերն ու ագահությունը սահմաններ չեն ճանաչում։ Ուստի, իշխանություններն անցել են բոլոր ոլորտներն իրենցով անելու գործողություններին։ Չնայած նրանք պատեհ-անպատեհ խոսում են ժողովրդավարությունից, բայց չեն հանդուրժում այն երևույթը, որ ընդդիմադիրների կողմից կառավարվող համայնքներ լինեն։ ՏԻՄ համակարգում իշխող ուժի տոտալ վերահսկողությունը հաստատելու նպատակով էր պայմանավորված, որ հապշտապ իրականացվեց համայնքների խոշորացումը՝ առանց այդ համայնքների բնակչության կարծիքը հաշվի առնելու։ Ու եթե ընդդիմադիր պաշտոնյաներ ու համայնքապետներ էլ կան, ապա նրանք գտնվում են լուրջ ճնշումների տակ, որպեսզի «հպատակեցվեն» կամ հեռանան։ Ու գործի է դրվում հատկապես քրեաիրավական մահակը։

Այս համատեքստում է, որ Վանաձորի ընտրված քաղաքապետը մինչև այսօր կալանքի տակ է։ Փաշինյանին հաջողվեց իշխանության ճյուղերից գործադիր ու օրենսդիր մարմինները վերցնել իր գլխավորած ուժի վերահսկողության տակ, սակայն պետության ամբողջական զավթումն իրականություն չէր դառնա, եթե իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգը, չանցներ իշխանությունների թրի տակով։ Այդ էր պատճառը, որ իշխանությունները ձեռնամուխ եղան դատական համակարգի պաշարմանն ու գրավմանը։ Նախ՝ նրանք ՍԴ-ի հարցերը լուծեցին՝ փոխելով ՍԴ կազմը և դատարանին զրկելով ինքնուրույնությունից, որպեսզի այն իշխանությունների ապօրինի որոշումները հակասահմանադրական չճանաչի։

Հիմա էլ անցել են անհատ դատավորներին իրենց ենթարկելու գործին։ Այն դատավորները, որոնք իշխանությունների գծած հունով չեն շարժվում, այլ օրենքով, հայտնվում են ճնշումների կիզակետում։ ԲԴԽ-ն էլ, որը պետք է լիներ անկախ մարմին, իշխող քաղաքական թիմի ներկայացուցչի կողմից է ղեկավարվում՝ նպատակ հետապնդելով դատավորներին դարձնել վերահսկելի։ Իշխանությունները նույնիսկ վտանգ են տեսնում նրանում, որ օժանդակ մարմինները կարող են անկախ գործել։ Դրա համար էլ առաջին իսկ հնարավորության դեպքում ՄԻՊ-ի ինստիտուտն անմիջապես իրենցով արեցին։ Իսկ հիմա հերթը հասել է ընդդիմությանը լիազորություններից ու լծակներից զրկելուն։ Այդ նպատակով է, որ իշխանությունները ձեռնամուխ եղան ընդդիմության ներկայացուցչին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթացին։

Փաստացի, այսօր Հայաստանի խորհրդարանում այն երեք մշտական հանձնաժողովները, որոնք «Դոնթի բանաձևով» բաժին են ընկնում ընդդիմությանը, այս պահին նախագահներ չունեն։ Սրան գումարած՝ ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմությանը հասանելիք պաշտոնը: Սակայն ընդդիմության նկատմամբ ճնշումները միայն խորհրդարանական լիազորություններով չեն սահմանափակվում։ Ընդդիմադիրներին նույնիսկ սպառնում է բռնության թիրախ դառնալու հնարավորությունը։ Եվ պատահական չէ, որ իշխանական մոտեցումները բացահայտող քպական պատգամավորներից մեկը նշել էր, թե իրենք են որոշում, թե երբ ծեծ ուտի ընդդիմությունը՝ փաստացի չբացառելով, որ ընդդիմությունը կարող է նաև ծեծի կամ ֆիզիկական բռնության ենթարկվել։ Իսկ այն ընդդիմադիր առանձին գործիչները, որոնք իրենց քննադատություններով խնդիրներ են ստեղծում իշխանությունների համար, դառնում են իրավական հետապնդումների թիրախ։

Պարզ ասած՝ Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմի գիրկը, իսկ ժողովրդավարությունից մնացած փշրանքներն էլ վերացվում են։ Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը, թե ինչո՞ւ են արևմտյան երկրների դեսպաններն ու իրավապաշտպան կազմակերպություններն աչք փակում այս ամենի վրա ու Հայաստանն անվանում որպես Հարավային Կովկասի «ժողովրդավարական կղզ յակ» այն դեպքում, երբ նախկինում մեր երկրում ժողովրդավարությունից շեղման մի փոքր անգամ վտանգ պարունակող մանր-մունր ցանկացած միջադեպի պարագայում մեծ վայնասուն էին բարձրացնում։ Թերևս պատճառն այն է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հերթով կատարում են արտաքին ուժերի թելադրանքները՝ թեկուզ այն պարագայում, երբ այդ հրահանգները մեր ազգային շահերին դեմ են։ Դրա համար էլ այդ արտաքին ուժերի աչքում Փաշինյանը «ժողովրդավարության չեմպիոն» է երևում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված