Հարավային Կալիֆոռնիայում բռնկվել են երեք խոշոր բնական հրդեհներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կալիֆոռնիայի հրշեջները պայքարում են երեք առանձին թփուտային հրդեհների դեմ, որոնք սկսվել են ուրբաթ ցերեկը, խիստ շոգի պայմաններում, տեղեկացրել է ABC News-ը։
Բոլոր հրդեհները միմյանցից հեռու են 65 կիլոմետրի սահմաններում, սկսվել են Ռիվերսայդ օկրուգում, որը գտնվում է Լոս Անջելեսից հարավ-արեւելք։
Մոտ 1 000 տներ, ըստ պաշտոնյաների տեղեկացման, տարհանվել են, տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Երեկոյան երկու հրդեհների տարածումը կանգնեցվել է։ Բայց երրորդ հրդեհը «սրընթաց տարածվել է» եւ ընդգրկել 5 քառակուսի կիլոմետր տարածք, նշվել է Cal Fire-ի հաղորդագրությունում, որը տեղադրվել է սոցցանցերում։
Հանգստյան օրերին Կալիֆոռնիայում սպասվում է ամենաշոգ եղանակն այս տարի։
Նեւադայում, Արիզոնայում եւ Կալիֆոռնիայում կանխատեսվում է օդի էլ ավելի բարձր ջերմաստիճան՝ 120 աստիճան ըստ Ֆորենհեյթի (Ցելսիուսի 48,8 աստիճան), որն օրվա ընթացքում կմնա 90 աստիճանի մակարդակին (Ցելսիուսի 32,2 աստիճանից բարձր)։