Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն չեն կարողանում հաղթահարել հակասությունները. Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում խաղաղության պայմանագիր չեն ստորագրի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ng.ru-ն գրում է, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական վերջին բանակցություններում առաջընթացը չափազանց աննկատ էր, որպեսզի հնարավոր լինի խաղաղության պայմանագիր ստորագրել Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հանդիպմանը: Հնարավոր հանդիպման մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախօրեին, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, հայկական կողմը հեռախոսազրույց է նախաձեռնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երևանը մանրամասնել է, որ Փաշինյանը զանգահարել է ՌԴ ղեկավարին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության խնդրանքով։

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր, մասնավորապես Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, որտեղ դեռ գործում է ընտրովի անցումների ռեժիմ, և փաստորեն շրջափակումը շարունակվում է։ Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը։

Հայաստանի կառավարության նիստում Փաշինյանն ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման։ «Հուսով եմ, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կկոնկրետացնենք այն դրականը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում»,- ասել է Փաշինյանը։

Դրանից առաջ Բաքվից մեղադրանքներ էին հնչել Երևանի հասցեին։ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի պարագլուխներին զինաթափելու և Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին: «Հակամարտության ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը ներկայացրեց հինգ հիմնարար սկզբունքներ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որոնք հիմնված են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած Հայաստանին ստիպել են ճանաչել Ղարաբաղն որպես Ադրբեջանի մաս, այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, կան հայկական զինված ուժերի մնացորդներ»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, Հայաստանը չի կատարում մոտ երեք տարի առաջ ստորագրված կապիտուլյացիոն ակտից բխող պարտավորությունները։

Նիկոլ Փաշինյանն Երևանում առարկեց. «Հայաստանն երբեք, ոչ գրավոր, ոչ բանավոր, միջանցքի հարցով որևէ պարտավորություն չի ստանձնել և երբեք չի ընդունի որևէ նման մեկնաբանություն։ Ինչ վերաբերում է երկրների ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն, ապա Հայաստանը բազմիցս է հայտարարել դա իրականացնելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանից Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր բացելու մասին կառավարության որոշման նախագիծը վաղուց է դրվել պաշտոնական շրջանառության մեջ։ Բայց որոշումը չի կայացվում Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով, որը նման գործընթաց չի նախաձեռնել և չի ցանկանում Հայաստանին ճանապարհ տալ»։

Վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի ներկայացուցիչներ չկան, բայց կա Արցախի պաշտպանության բանակ։ Իսկ այն, որ Արցախի պաշտպանության բանակը չի լուծարվել, ըստ Փաշինյանի, Բաքվի քաղաքականության հետևանքն է: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է վարչապետը, Հայաստանի խաղաղապահ գործողությունները մնում են առանց Ադրբեջանի փոխադարձ սիմետրիկ քայլերի։ Օրինակ Երևանը Բաքվին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները, որոնց շնորհիվ Ադրբեջանը լայնածավալ ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ «Բաքուն ի պատասխան դրական գործողություններ չի ձեռնարկել»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է։ Նույնիսկ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կարողանում մատակարարումներ կատարել, քանի որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ է արգելափակված։ Դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Միևնույն ժամանակ, վարչապետը ցավ է հայտնել, որ միջազգային հանրությունը չի կարողանում ստիպել Բաքվին ճանապարհ բացել Լեռնային Ղարաբաղի կյանքի համար։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի դեմ, որի պաշտոնական և հրապարակային հարթակներում հասցեական գնահատականներ և տագնապալի ազդակներ են հնչում Բաքվի կողմից արցախահայության դեմ անօրինական քայլերի մասին»,- ասել է Փաշինյանը։ Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հանդես գան Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ համապատասխան գնահատականով, ընդգծել է նա։

Միաժամանակ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական գերատեսչությունները չորեքշաբթի օրը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության տարեկան ծրագիր։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Կիպրոսում կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են անվտանգության և երեք երկրների շահերից բխող համագործակցության մի շարք հարցեր։ Կողմերը հաստատել են երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր, որը ներառում է «մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում»», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել էր ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված