Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավադրությունների տեսություն»-ը Հայաստանում դուրս է մղել ազգային գաղափարախոսությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Dzen.ru-ն գրում է, որ Puerrtto խենթ ճանապարհորդը, ով սիրում է էքստրեմալ սպորտ իր բլոգում գրել է:

Թերևս Հայաստանը «դավադրությունների տեսությունների» տարածվածությամբ առաջին երկիրն է աշխարհում։ Ցանկացած երևանցի տատիկ ձեզ կասի, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը վաճառել է 5 միլիարդ դոլարով, որն անձամբ Ալիևն է Դուբայում նրան  հանձնել ճամպրուկով։ Ոչ ոք չի մտածում այն ​​մասին, թե ինչպե՞ս կարելի է 5 միլիարդ կանխիկ գումար դնել ճամպրուկի մեջ (դրա համար բեռնատար է պետք), ինչպես նաև այն, որ երբեք որևէ մեկի մտքով չի անցնում, թե ինչու՞ պետք է ընդհանրապես կանխիկ գումար տանել ճամպրուկով օֆշորային ընկերությունների և բիթքոյնների առկայության դեպքում:

Իսկ Սևանի ափին, իբր, բարձրանում է Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանի պալատը, դա գիտեն բոլորը, նույնիսկ հարևանի շունը։ Ոչ ոք չգիտի տան ստույգ տեղը, բոլորը ցույց են տալիս տարբեր տներ ու վստահ հայտարարում, որ 100%-ով դա է։ Չեմ կարող մոռանալ, թե ինչպես այցելելեցինք մի երևանցի գործարարի, ով պարզապես տուն ունի Սևանի հյուսիսային ափին։ Ճանապարհին մեր ծանոթներից մեկը մատով ցույց էր տալիս ցանկապատի ետևում գտնվող ինչ-որ տուն և ասում, որ դա Արայիկ Հարությունյանի տունն է կառուցված ժողովրդից գողացված փողերով։ Արդյունքում պարզվեց, որ այդ տունն իրականում պատկանել է մեր ծանոթ գործարարին, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանին։ Ի՞նչն է ստիպում մտածել, որ դա Արայի տունն է. Կարենն է ասել. ո՞վ է այդ Կարենը. Աշոտի ծանոթը, ով գիտի ամեն ինչ. ո՞վ է Աշոտը...

Մեկ ուրիշն ինձ պատմեց, որ «Արմ-Քոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն իբր սիրեկաններ են։ Աչքերս գլխիցս դուրս թռան, որովհետև ես այդ տղաներին անձամբ եմ ճանաչում, և դա լրիվ անհեթեթություն է։ Բայց տղամարդը վստահ ասաց, որ ինֆո 100% ճիշտ է, կարդացել է համացանցում, իսկ այնտեղ երբեք չեն ստում։

Նույնիսկ ցանկացած երևանցի տատիկ ձեզ վստահորեն կասի, որ Իլհամ Ալիևը հայ է, իսկ Փաշինյանն ադրբեջանցու որդի։ Որտեղի՞ց են վերցրել դա: Ի՞նչ ես, հիմար-հիմար խոսում, բոլորը գիտեն դրա մասին։ Տատիկը ճիշտ է։ Թերթերում են գրում: Կոնկրետ ո՞ր թերթերում։ Չեմ հիշում, թե ո՞ր թերթերում, ինձ հանգիստ թողեք, դուք լրտես եք։

Իսկ վերջերս անձամբ տեղեկացա, որ ես եմ հայկական առատաձեռն նվիրատվություններով Իսրայելում տուն գնել, և հանկարծակիորեն Թուրքիայում էլ հողատարածք։ Դա այն դեպքում, երբ Իսրայելում բնակարանների գինը մեկ քառակուսի մետրի համար սկսվում է 10 հազար դոլարից։ Բայց եթե Իսրայելի հետ կապված գոնե ինչ-որ տրամաբանություն կա, ի վերջո, ես Իսրայելի քաղաքացի եմ, ապա ի՞նչ կապ ունի Թուրքիան ինձ հետ։ Ինձ այնտեղ կձերբակալեն Ադրբեջանի պահանջով, ես նույնիսկ չեմ մոտենում այդ մահմեդական երկրին և այնտեղ չեմ եղել 2018 թվականից։ Էլ չեմ ասում այնպիսի մանրուք, որ Թուրքիայի օրենքները, սկզբունքորեն, թույլ չեն տալիս օտարերկրացիներին այնտեղ հող գնել։ Իսկ Իսրայելում ծնողներս 1993 թվականին են բնակարան գնել, և ընդամենը մի երկու տարի առաջ ենք մենք՝ երեխաներս, վերջապես ավարտել հիփոթեքի վճարումը։

Եվ այս ամենը նույն պատմությունն է ինչպես Փաշինյանի ադրբեջանցի լինելու, 5 միլիարդը ճամպրուկում ու Արայիկի տան դեպքում... Կարեն/Աշոտ/Վազգենն է ասել, հաստատ գիտեն։ Ո՞վ է այդ Կարենը, Աշոտը, Վազգենը։ Չգիտեմ ով է, բայց չի ստի։

Ի դեպ, ամենատարբեր անհեթեթությունների նկատմամբ միամտության և սուրբ հավատքի աստիճանի առումով որոշ հայեր գերազանցում են իրենց ադրբեջանցի հարևաններին, որոնց պետությունը կարծես թե Կոկա-Կոլայից էլ երիտասարդ է։ Այո, հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, Երևանը հին է Հռոմից, Տիգրան Մեծ և այդ նման բաներ։ Բայց դու լսում ես այս բոլոր անհեթեթություններն ու մտածում. «Կոկա-Կոլան երևի թե ավելի խելացի է, քան այստեղ ու այնտեղ գտնվողները»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ»
Ամենադիտված