ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍիրելի կանա՛յք:
Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց:
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որ ամուր թիկունք են կյանքը օրենքի ու ժողովրդի ծառայությանը տված իրենց հարազատներին:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր Աստված ձեզ պահապան: