Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառել հավելյալ ջրառները. այս տարի Սևանում արդեն սկսվել է «ծաղկումը». Փորձագիտական հանձնաժողովի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է բացառել հավելյալ ջրառները Սևանա լճից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ և մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ։

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն մ3 ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն մ3։

Օրինագիծը Հանձնաժողով կարծիքի է ուղարկվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։ Հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։ Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն մ3 ջրապահանջ, սակայն Հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն մ3 և Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4 հազար հա։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն մ3 ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն մ3 լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի տարեկան կտրվածքով փոփոխությունների բացասական արժեքները և ջրի ինտենսիվ «ծաղկման» գործընթացներով պայմանավորված լճի վատթարացող էկոլոգիական վիճակը՝ Հանձնաժողովն առաջարկում է բացառել լճից օրենքով և ՀՀ կառավարության 11.05.2023թ. N704-Ա որոշմամբ 2023թ. համար սահմանված ջրառի՝ 170 մլն մ3 չափաքանակի գերազանցումը։ Առաջնորդվելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով՝ ակնհայտ է, որ նույնիսկ 170 մլն մ3 ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ այս տարվա հուլիս ամսվա հիդրոօդերևութաբանական պայմաններն ըստ կանխատեսումների առավել նպաստավոր են 2022 թվականի համեմատ»:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Չնայած Հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու Հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը։

Սևանի մակարդակի տատանումները հանգեցնում են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լճի մակարդակի նվազման դեպքում տեղի է ունենում լճի հատակային շերտերի և մակերևութային շերտերի ջրերի միախառնում։ Օրգանական նյութը, որ տարիներ շարունակ կուտակվել է հատակային նստվածքներում, պարարտ հող է ստեղծում, որպեսզի սննդային շղթայի առաջնային օղակ ֆիտոպլանկտոնը բուռն զարգացում ապրի և «ծաղկումների հանգեցնի»։ Այս տարի Սևանում արդեն սկսվել է «ծաղկումը»։ Լճում ընթանում են էվտրաֆիկացման գործընթացներ։ Դա իր ազդեցությունը կունենա ինչպես լճի կենսառեսուրսների վրա, այնպես էլ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա։

Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սևանա լճի համար ևս սակավաջրություն է։ Սևանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձևավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում։

Սևան լճի էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ է․

  • բացառել հավելյալ ջրառները Սևանա լճից
  • Հանրապետությունում սակավաջրության դեպքում Սևանա լճից ջրառը՝ ներառյալ Հրազդան գետով ջրի ելքը, սահմանել 90 միլիոն մ3, որպեսզի լիճն ունենա դրական հաշվեկշիռ
  • Սևանա լճից ջրբացթողումը և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում կայուն հոսքով (այդ թվում Աղբյուրակի ջրամբարից) իրականացնել՝ նվազեցնելով ջրակորուստները Սևան-Հրազդան հիդրոհամակարգում
  • գնահատել ջրակորուստները և միջոցառումներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործումը բացառելու, ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ
  • պահպանել գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահանջի նորմաները
  • կրճատել ջրի գերնորմատիվային կորուստները, մշակել խրախուսման մեխանիզմներ, ջրախնայողական տեխնոլոգիաներ հողատեսքին համարժեք մշակաբույսեր աճեցնող հողագործների համար
  • ոռոգումը կազմակերպել գիշերային ժամերին
  • վերանորոգել ջրամբարները, մաքրել ջրամբարները տիղմից, ջրաբերուկներից, կառուցել նոր ջրամբարներ՝ թեթևացնելու Սևանա լճի բեռը
  • ներդնել ջրառի բաշխման հաշվառման համակարգ
  • կառուցել Սևանա լճի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ, որոնք կլուծեն ափամերձ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրը
  • ստեղծել ՀՀ վարչապետին կից Սևանա լճի հիմնախնդիրների կառավարման հանձնաժողով, որը կզբաղվի Սևանա լճի խնդիրների լուծմամբ։
Քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ»
Ամենադիտված