Լեհաստանը չի պատրաստվում Մոսկվայից հետ կանչել իր դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը չի պատրաստվում Մոսկվայից հետ կանչել իր դեսպանին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Մարչին Պշիդաչը RMF FM ռադիոյին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այս փուլում նման ծրագրեր չկան։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը որոշել է փակել Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը:
Պշիդաչը հայտնել է, որ Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալության փակվելուց հետո Վարշավան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել: