5 մեդալ` Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Հայ դպրոցականները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ են նվաճել։ Մեդալների են արժանացել Հայաստանի հավաքականի բոլոր անդամները։
Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Արծաթե մեդալակիր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը:
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի 3 սաները՝ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը նվաճել են բրոնզե մեդալներ։